Thursday, 18 04 2024
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում

Այլընտրանք չունեցողը պատերազմ է ստանում

ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնությունն անկասկած գոնե առայժմ իր տեսքով ու բովանդակությամբ բավականին հեռու է քաղաքական ծանրակշիռ քայլ համարվելուց և դեռևս ինքն է պարունակում ավելի շատ հարցեր, քան պատասխաններ: Սակայն «Ելք»-ի նախաձեռնությանն իշխանության պատասխանները կամ պատասխանն առավել քան «տպավորիչ» է՝ անկասկած այդ բառի միանգամայն հակառակ իմաստով:

Որն է իշխանության պատասխանների ամբողջ հավաքական իմաստը: Ոչ թե այն, որ Հայաստանը դեռևս ԵՏՄ-ում ավելի շատ շահեկան բաներ է տեսնում, քան բացասական, ոչ թե այն, որ Հայաստանը ԵՏՄ-ում տեսնում է խնդիրները հարթելու հնարավորություն, աշխատելու դաշտ և այդ իսկ պատճառով դեռևս չի շտապում դնել դուրս գալու հարց, ոչ թե համանման այլ քաղաքական և տնտեսական փաստարկ, այլ պարզապես այլընտրանքի, ելքի բացակայությունը՝ Հայաստանը գնալու կամ լինելու այլ տեղ չունի: Մի կողմ թողնենք այս մոտեցման և մտածողության արատավորության զուտ բարոյակամային և հոգեբանական ասպեկտները, երբ իշխող քաղաքական «էլիտան», ըստ էության, առաջնորդվում է մուրացիկի հոգեբանությամբ. Հայաստանը ոչ թե տեղ է գտնում, տեղ է ստեղծում, տեղ է նվաճում իր համար, այլ սպասում, թե որտեղ կտան տեղ, մի անկյուն, մի կտոր հաց: Պատահական չէ, որ այսպիսի հոգեբանության հետևանքով 21-րդ դար հաղթանակով մուտք գործած պետությունը ներկայումս գոյության կռիվ է տալիս:

Դիտարկենք խնդրի քաղաքական ասպեկտը: Իսկ այստեղ իրավիճակը ոչ պակաս լուրջ է: Բանն այն է, որ պետությունները, որոնց «էլիտաները» ոչ միայն մտածում են, այլ նաև բարձրաձայն արտահայտում են այլընտրանք չունենալու մասին, ի վերջո՝ որպես «այլընտրանք» ստանում են պատերազմ: Հետո արդեն այդ պետությունների նախագահները պատերազմի պայմաններում համարձակվում են ինչ-որ ակնարկներ անել «անփոխարինելի», անայլընտրանք դաշնակիցների հասցեին, հայտարարել Եվրոպայում՝ Բեռլինում, որ Հայաստանը չունի հզոր հովանավորներ, բայց ունի խիզախ զինվոր ու սպա: Բայց դա արդեն  ոչ թե իրավիճակ է փրկում, այլ ընդամենը փրկում է իշխանություն, որովհետև իրավիճակը իրենց կյանքի գնով փրկած են լինում զինվորն ու սպան:

Մի՞թե պետք է պատերազմ ստանալ՝ այլընտրանքները տեսնելու և դրանց մասին թեկուզ ակնարկի մակարդակով բարձրաձայնելու համար կամ գոնե այլընտրանքի բացակայության մասին լռելու համար: Անշուշտ, Հայաստանը դյուրին վիճակում չէ, գտնվում է աշխարհաքաղաքական բախման կիզակետ տարածաշրջանում, պատմական որոշակի բեռով, նաև երկու տասնամյակի համակարգային, մեղմ ասած, սխալների ծանրությամբ, և այդ իրավիճակում իսկապես բավական բարդ է, այսպես ասած, մուրճի և սալի արանքում: Սակայն մի՞թե բարդ է պարզապես չխոսել այլընտրանքի բացակայության մասին, չխոստովանել անելանելիությունը:

Երբ Հայաստանում քաղաքացիական ակտիվ խմբերը սուր քննադատության են ենթարկում իշխանությանը, ապա «ռազմա-հայրենասիրական» ոգով շահարկումների և մանիպուլյացիաների միջոցով փորձ է արվում այդ քննադատությունը, այսպես ասած, հակադարձել «թշնամու ջրաղացին» ջուր լցնելու ծեծված տրամաբանությամբ: Մինչդեռ, իրականում ոչինչ այդքան ջուր չի լցնում «թշնամու ջրաղացին», որքան իշխանության ամենաբարձր մակարդակի հայտարարությունները Հայաստանի գնալու այլ տեղ չունենալու, այլընտրանք չունենալու, մեզ այլ տեղում չսպասելու մասին:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում