ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը Fox News-ի հետ հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել առևտուրը ցանկացած երկրի, այդ թվում Չինաստանի հետ, որը բիզնես է վարում Հյուսիսային Կորեայի հետ։
«Մենք կդադարեցնենք առևտուրը յուրաքանչյուր երկրի հետ, որը բիզնես է վարում Հյուսիային Կորեայի հետ»,-նշել է Մնուչին՝ հավելելով, որ ԱՄՆ-ը զգույշ կլինի այդ հարցի իրականացման գործում։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ԱՄՆ-ը պատրա՞ստ է դադարեցնել առևտուրը Չինաստանի հետ, ֆինանսների նախարարն ընդգծել է. «Ցանկացած երկրի հետ։ Ոչ ոք չի բացառվի»։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շարունակել տնտեսական ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա։