ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել միջազգային հանրությանը չնվազեցնել ուշադրությունը Սիրիայում տիրող իրավիճակի հանդեպ, քանի որ, նրա կարծիքով, չի բացառվում այդ մերձավորարևելյան երկրի անկումը։
«Սիրիան դեռևս շատ ուշադրություն է պահանջում միջազգային հանրության կողմից, և ես հույս ունեմ, որ և՛ Աստանայում, և՛ Ժնևում մոտ ժամանակներս կհաջողվի առաջընթացի հասնել, որը ճանապարհ կբացի դեպի քաղաքական կարգավորում, որպեսզի, վերջապես, պայմաններ ստեղծվի երկրի կայունացման համար»,-ասել է Գուտերիշը, փոխանցում է TASSգործակալությունը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Սիրիայում կան դեէսկալացիոն գոտիներ, նրանցից մի քանիսում բախումները դեռևս շարունակվում են, նաև ընթանում է պայքար ահաբեչության դեմ, սակայն այն իրականացվում է տարբեր ճակատներով, տարբեր մեթոդներով։