ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել 4 երկրների դեմ, որոնք հրաժարվել են հետ ընդունել ԱՄՆ-ից արտաքսված իրենց քաղաքացիներին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության մամլո հաղորդագրությունում։
«Կամբոջայի, Էրիթրեայի, Գվինեայի և Սիերա-Լեոնեի կառավարությունները հրաժարվել են կամ չարդարացված կերպով ձգձել են իրենց քաղաքացիների ընդունումը, ովքեր արտաքսվել են ԱՄՆ-ից։ Արդյունքում պետքարտուղար Թիլերսոնը հանձնարարել է, որպեսզի այդ երկրներում հյուպատոսական աշխատողները սահմանափակումներ կիրառեն դիմորդների որոշ կատեգորիաներին վիզա տրամադրելու գործում»,-ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ արտաքսման են սպասում ավելի քան 5500 անձիք։
Պետդեպն ու Ներքին անվտանգության նախարարությունը նախազգուշացրել են, որ եթե նշված երկրները շարունակեն չընդունել արտաքսվող քաղաքացիներին, ապա պատժամիջոցները կընդլայնվեն։