Առնվազն 25 մարդ է զոհվել Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրի կրոնական դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում է Star պարբերականը՝ հղում անելով հրշեջներին։
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Հրշեջները հրդեհի մասին ահազանգ են ստացել տեղի ժամանակով մոտ ժամը 5.00-ին (Երևանի ժամանակով 01.00-ին)։
«25 աշակերտներ և ուսուցիչներ մահացել են կրակի մեջ»,-ասել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը։
Հրդեհի բռնկման պատճառների մասին չի հաղորդվում։