Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզաին խոստացել է ուժ կիրառել ինքավար շրջանի անկախության վերաբերյալ հանրաքվեի անցկացումը խափանելու փորձի դեպքում։ Այս մասին քուրդ առաջնորդը հայտարարել է իրաքյան Քիրկուկ քաղաք այցի ժամանակ, որը նույնպես ներառված է քվեարկության անցկացման շրջանների թվում, հայտնում է RIA Novosti-ն։
Նա խոստացել է, որ եթե Քիրկուկը մտնի անկախ Քրդստանի կազմի մեջ, կպահպանվեն ազգային փոքրամասնությունների ինքնությունն ու իրավահավասարությունը՝ քրդական մեծամասնության հետ։ Այնտեղ քրդերից բացի, ապրում են արաբներ և թուրքմեններ։
Բարզանին հավելել է, որ ոչ ոք չի կարող որոշել Քիրկուկի բնակիչների ճակատագիրը, նրանցից բացի։