Ֆրանսիայի Տուլուզ քաղաքում տղամարդն «Ալլահ աքբար» բղավելով հարձակվել է անցորդների վրա։ Վիրավորվել է 7 մարդ։ Հարձակվողը ձերբակալվել է՝ հայտնում է Depeche թերթը։
Պարբերականը հայտնում է, որ նա փողոցում մարդկանց հարվածել է ձեռքերով ու ոտքերով։
Վախեցած մարդիկ իրազեկել են ոստիկանությանը, որն էլ օպերատիվ կերպով է արձագանքել։ Մինչ վնասազերծումը, տղամարդը կարողացել է հարվածել իրավապահ մարմինների 3 աշխատակցի։
Ինչպես այնուհետև պարզվել է՝ 1975 թվականին ծնված տղամարդը նախկինում հայտնի չի եղել ոստիկանությանը։ Հաղորդվում է, որ նա բուժում է անցել հոգեբուժական հիվանդանոցում, որտեղից դուրս է գրվել ապրիլին։
Դեպքից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Il agresse des policiers et des passants à #Toulouse : les images exclusives de l’interpellation dans le flash info⏯https://t.co/7icYL7XMFY pic.twitter.com/V52H6tq2TR
— La Dépêche du Midi (@ladepechedumidi) 13 сентября 2017 г.