Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մեր ուժերի ներածին չափով պահպանողականներս կաջակցենք «Ելք»-ի նախաձեռնությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

 -Պարոն Հայրապետյան, «Ելքը» ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել, որ պետք է որդեգրել ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հայտարարության վերաբերյալ։ Ձեր քաղաքական ուժը կաջակցի՞, թե՞ ոչ: Ձեզ համար հիմնավո՞ր են այն դրույթները, որ կան հայտարարության մեջ:

 -Անկախ հայտարարության տեքստի դրույթներից՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գաղափարը շրջանառելը, այդ ուղղությամբ արդյունավետ քաղաքական քայլեր անելը միմիայն ողջունելի են, և մեր ուժերի ներածի չափով պահպանողականներս կփորձենք աջակցել «Ելքի» նախաձեռնությանը:

 Առհասարակ, ի՞նչ եք կարծում, այս նախաձեռնությունը հանրային աջակցություն կունենա՞՝ հաշվի առնելով, որ  2013-ին ԵԱՏՄ անդամակցման դեմ դուրս եկողների պայքարը հանրային լայն աջակցություն չունեցավ:

-Հանրային աջակցության մակարդակը կախված կլինի նախաձեռնության ներկայացման քաղաքական գործիքակազմից, առաջնորդողների անձնական որակներից և որդեգրած ուղեգծից: Դեռևս միայն դրական է ամեն բան:

Տեսակետ կա, որ այս նախաձեռնությունը ձեռնտու է իշխանություններին Ռուսաստանի հետ հարաբերություններով որոշակի տրամադրություններ ցույց տալու համար:

-Չի բացառվում: Եթե դա իշխանություններին ձեռնտու է, դեռևս չի նշանակում, որ հրաժարվել է պետք:

-Հայաստանում Ռուսաստանի դեսպանի կարծիքով Հայաստանի բնակչության մեծամասնությունը ԵԱՏՄ-ից դուրս գալ համաձայն չի լինի, քանի որ տեսնում է այդ միությունում գտնվելու ակնհայտ առավելությունները: Որտեղի՞ց դեսպանին այս համոզմունքը:

 -Ռուսական դեսպանն ուղղակի էժան քարոզչություն է անում, որ էթիկայի խախտում է և կոպիտ միջամտություն մեր ներքին կյանքին: Հայաստանի գիտակից քաղաքացիներն առնվազն Քեսաբի դեպքից հետո չեն վստահում ռուսական ոչ մի խոսքի և գործի:

-Ընդհանրապես վերջին շրջանում ապագաղութացման տարբեր նախաձեռնություններ եղան: Ո րքանո՞վ դա իրապես կարո՞ղ է նպաստել ապագաղութացմանը և ի՞նչ պետք է անել դրա համար:

-Ողջունելի են ապագաղութացման բոլոր նախաձեռնությունները, եթե իհարկե դրանց մի մասը գոլորշի բաց թողնելու և ախոյաններ երևակելու համար չի նախագծվել ռուսական շրջանակներում: Ժամանակի ընթացքում կա՛մ Ռուսաստանը կժողովրդավարականանա և կդառնա մեր բարեկամն ու իրական դաշնակիցը, կա՛մ նրա թուլացմանը համընթաց՝ Հայաստանն աստիճանաբար կթոթափի գաղութային կախվածությունը:

Ինչպե՞ս եք գնահատում «Խավարում» ցուցահանդեսի փակումը: Արդյոք դա գրաքննություն չէ՞, արդյոք դրանով չեն փորձո՞ւմ ռեպրեսիաների հեղինակներին արդարացնել:

-Ազատ մտքի արգելափակումը, գրաքննությունը հատուկ են միայն ամբողջատիրական պետություններին. և մենք, լինելով ամբողջատիրական Ռուսաստանի կցորդը, շարժվում ենք նույն տրամաբանությամբ: Իսկ ռեպրեսիաների հեղինակներին այսօրվա դրածոները ոչ թե արդարացնել, այլ գոնե ժամանակավորապես փրկել կարող են միայն. և դա ուզում են, քանի որ այդ ռեպրեսիաների հեղինակների կա՛մ անմիջական, կա՛մ հոգևոր զավակներն են այսօր Հայաստանում նշանակված որպես վերակացուներ, ում մենք իշխանություն ենք անվանում: Բայց դե, նրանց գնացքը վաղուց գնացել է, իրենք վերջին ուղևորներն են՝ կառամատույցին մնացած:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում