Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Գործադուլ` մշուշոտ ելքերով

Ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ բողոքի ակցիային՝ գործադուլին այսօր միացել է 184 փաստաբան: Այդ փաստաբանների մասնակցությամբ տեղի է ունեցել հավաք-քննարկում, որին մասնակցել է նաև պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Չնայած խուզարկություններն իրականացնում է Դատական դեպարտամենտը` իշխանությունների ակնհայտ թելադրանքով, սակայն կանխատեսելի էր, որ դժգոհության հիմնական սլաքն ուղղվելու է Փաստաբանների պալատի դեմ: Ըմբոստ փաստաբանները համոզված են, որ Պալատի նախագահն ու խորհուրդն իշխանությունների կողմից ուղղորդվող ռեպրեսիվ մարմիններ են և հենց նրանց են մեղադրում փաստաբանության մեջքը կոտրելու համար: ՓՊ-ի նախագահը և նրա թիմը տողատակում ակնարկում են, որ իշխանություններն առիթավորվում են փաստաբանների անմիաբանությունից:

Երկու վարկածներն էլ գոյության իրավունք ունեն, նույնիսկ փոխլրացնում են միմյանց, սակայն դրանից խնդրի էությունը, բովանդակությունը չեն փոխվում: Հիմա նույնիսկ անիմաստ է քննարկել, թե փաստաբանների հակամարտ բանակներից ով է ճիշտ կամ սխալ, խորանալ բերված փաստարկների օբյեկտիվության կամ սուբյեկտիվության մեջ: Փաստն այն է, որ փաստաբանական ինստիտուտը ճգնաժամ է ապրում, որը պահանջում է ինստիտուցիոնալ հանգուցալուծում:

Իդեալական կլիներ, եթե հակամարտող կողմերը գային ընդհանուր հայտարարի, կոնսենսուսային հիմքով կազմակերպեին Պալատի ղեկավար մարմինների նոր ընտրություններ: Սակայն սա ուտոպիստական մոտեցում է, մանավանդ, որ փաստաբանների հակամարտության մեջ մեծ դեր ունի անձնական անտագոնիզմը: Մյուս կողմից` առկա է իշխանությունների գործոնը: Փաստաբանական մեկ կառույցի պարագայում նրանք արդյունավետորեն վերահսկում են իրավիճակը և երբեք թույլ չեն տա փաստաբանների այդպիսի կոնսոլիդացիա, որն արդյունքում կմեծացնի այս ինստիտուտի դերն արդարադատության համակարգում, որովհետև դա ուղղակիորեն հարվածելու է իշխանությունների շահերին և նրանց կողմից վերահսկվող կոռուպցիոն հոսքերի համակարգին:

Մյուս կողմից` եթե փաստաբանները չեն կարողանում գործել մեկ տանիքի տակ, ավելի ճիշտ կլինի նրանց քաղաքակիրթ «ապահարզանը»: Սակայն սրան էլ խանգարում է օրենսդրությունը, որը ֆորմալիզացրել է դաշտում Փաստաբանների պալատի մենաշնորհային կարգավիճակը: Բայց կարծում ենք` գոնե օրենսդրական փոփոխությունների միասնական փաթեթ փաստաբանները կարող են ներկայացնել և տարբեր լեգալ մեխանիզմներով հասնել նրան, որ խորհրդարանը կատարի օրենսդրական փոփոխություններ: Ճգնաժամը կարող է լուծվել միայն այլընտրանքային փաստաբանական միությունների ձևավորման ճանապարհով: Մի կողմից` իշխանություններն այդ դեպքում հանգիստ կլինեն, որ տեղի չի ունենա փաստաբանական մեծ կոնսոլիդացիա, մյուս կողմից` տարբեր միությունների միջև մրցակցությունը կխթանի փաստաբանության որակի բարձրացումը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում