Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գոհ է կառավարության գործունեության մեկամյա արդյունքներից: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այս տարվա առաջին 7 ամիսների տվյալներով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական աճը 6.2% է, երկրորդ կարևորագույն ցուցանիշը արդյունաբերության աննախադեպ աճն է` 12.7%, արտահանման աճը` 21%-ից ավելի, նաև առևտրաշրջանառության և ծառայությունների աճ կա:
«Այս թվերը վկայում են, որ տնտեսական զարգացման այն մոդելը, որ դրվեց կառավարության կողմից, իրեն արդարացնում է»,- հայտարարեց Ս. Կարայանը: