Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Իշխանությունն ո՜ւր, ամոթն ո՜ւր

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանն ասել է, որ այն, ինչ կատարվում է Գյումրիում, ամեն հայաստանցու ու պետական ծառայողի համար ամոթ է: Գյումրիում և առհասարակ` Շիրակի մարզում այնպիսի անտանելի սոցիալական վիճակ է, տնտեսության ակտիվության ցուցանիշն այնքան զրոյական է, որ նույնիսկ կոալիցիայի անդամ պատգամավորը չի կարողանում զսպել զայրույթը: Մյուս կողմից` Շիրակն ու Գյումրին այս առումով ինքնատիպ բացառություն չեն, որովհետև իշխանություններն, ըստ էության, ոչ թե վերացրել են աղետի գոտին, այլ բոլոր մարզերում համահարթեցում են արել հակառակ տրամաբանությամբ` «աղետի գոտու» են վերածել ամբողջ երկիրը: Այսինքն` այնպես չէ, որ Շիրակի հաշվին զարգանում են Սյունիքը կամ Տավուշը և այս առումով` հասկանալի չէ, թե Գյումրիի վիճակի համար ինչո՞ւ պետք է ամաչի նաև շարքային հայաստանցին, որն անկախ բնակության վայրից, նույն իշխանության անպատասխանատու քաղաքականության զոհն է:

Համակարգային տրանսֆորմացիայի փուլում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ վերահսկողությունն օբյեկտիվորեն թուլանում է, նրանք նաև հայտնվում են իրարամերժ շահերի բախման կիզակետում, և այս շրջանում համարձակ հայտարարությունների պակաս չի լինելու: Օրինակ` Սամվել Ֆարմանյանը խիստ օբյեկտիվ հարցազրույց տվեց արտագաղթի թեմայով, նույնիսկ ասել էր, որ այդ խնդրով մտադիր է աշխատանքային խումբ ձևավորվել խորհրդարանում, սակայն այնպիսի տպավորություն է, որ պատգամավորը ոչ թե իշխանությանն է մտադիր ծառայեցնել իր բարձրացված խնդրի լուծմանը, այլ հակառակը` ժողովրդագրական խնդիրն է ծառայեցնելու ներհամակարգային պայքարի տրամաբանությանը: Հիմա այս պարագայում, եթե Արման Սահակյանն իսկապես մտահոգ է Գյումրիի խնդիրներով, ապա վերացական գնահատականների փոխարեն պետք է նշի ստեղծված վիճակի կոնկրետ պատասխանատուներին, որպեսզի ասելիքը կշիռ ունենա, նաև նպաստի բարձրացված խնդիրների լուծմամը:

Ո՞վ է ստեղծված վիճակի պատասխանատուն` Գյումրիի քաղաքապե՞տը, որը Սահակյանի կուսակիցն է, դաշնակցական մարզպե՞տը, թե՞ երկուսին էլ մոլորեցնող վարչապետը, որը ընթացք չի տվել տարվա ընթացքում Շիրակի մարզում հաստատված տաս ներդրումային ծրագրերից որևէ մեկին: Ընդ որում, այդ ծրագրերի ընդհանուր ծավալն ընդամենը մեկ ու կես միլիարդ դրամ է, ինչն անլուծելի խնդիր չէ անգամ Հայաստանի կառավարության համար, մանավանդ երբ թմբկահարվում է 5-6%-ոց տնտեսական աճի մասին: Սակայն Սահակյանը հանդես է գալիս ընդհանուր քննադատությամբ` մտածելու տեղիք տալով, որ նրա ասածները գուցե հետևանք են ներիշխանական խմորումների կամ մարզում շահերի բախման: Մինչդեռ` հասարակությունը և հատկապես գյումրեցիները, իրավունք ունեն իմանալու, թե ո՞ր պաշտոնյան պետք է ամաչի` իրենց այս վիճակին հասցնելու համար: Չնայած Հայաստանի իշխանությունում վաղուց մոռացել են, թե ինչ է ամոթը, և դա բոլորից լավ գիտի հենց անհասցե ամոթանք տվող պատգամավորը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում