«Կառավարության աշխատանքը գնահատում եմ բավարար»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը: Հարցին՝ կլինի նախարար 2018-ին, նախարարը պատասխանեց, որ դա կախված է աշխատանքից: Հարցին՝ 2018-ին ում է տեսնում վարչապետ, նա նշեց, որ մինչև 2018 ժամանակ կա:
Նախարարը անդրադարձավ նաև Հյուսիս-հարավ ծրագրին՝ նշելով, որ պայմանագիրը երկարացվել է և ծրագիրը շարունակվում է:
Նա նաև նշել է, որ տրանսպորտի ոլորտում փոփոխություններ կան, միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները շատացել են: