Լուրեր
Ո՞վ է կայացրել բռնաճնշումների մասին ցուցահանդեսը փակելու որոշումը. պարզաբանում է Դավիթ Հարությունյանը
  • 19:21
  • 2017-09-13
  • Դիտումներ՝ *

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր անդրադարձել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ստալինյան բռնաճնշումների վերաբերյալ ցուցահանդեսի հարկադիր փակմանը:Այս հարցը կառավարությանն ուղղեց Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ հարցնելով, թե ո՞վ է կայացրել այդ որոշումը:

«Բոլորին էլ ակնհայտ է, թե ինչ քաղաքականություն և ինչ դիրքորոշում ունի ՀՀ-ն ստալինյան ու լենինյան բռնապետության ժամանակահատվածի հետ կապված: Այս տարի լրանում է հոկտեմբերյան հեղափոխության հարյուրամյակը, որից հետո սկիզբ դրվեց մարդու իրավունքների լայնածավալ խախտումների: Այս տարի մենք պետք է անդրադառնանք այս տխուր տարեթվի 80-ամյակին: Դուք ճիշտ եք, մենք 50 հազար զոհ ենք ունեցել այդ ռեպրեսիաներին: Եվ այդ իրադարձությունների գնահատականը տրված է պետական մակարդակով»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

  • Դիտումներ՝ *