Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Ի սկզբանե որոշում ենք ունեցել չմասնակցել Վրաստանում անցկացվող զորավարժություններին. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարծում է, որ ՀՀ զինված ուժերի՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու վերաբերյալ քննարկումները զավեշտի են հասել:

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հարցին, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերը երկար տարիներ է՝ յուրաքանչյուր տարի մասնակցում է հարյուրավոր երկկողմ եւ բազմակողմ միջոցառումների՝ լինի դա ՀԱՊԿ-ի շրջանակում, Հյուսիսատլանտյան դաշինքի, թե բազմաթիվ այլ նման կառույցների շրջանակներում:

«Մենք տարեկան մասնակցում ենք հարյուրավոր, եւ չենք մասնակցում հազարավոր միջոցառումների, ինչպես դա անում են բոլոր երկրները, որոնք անդամակցում կամ փոխգործակցում են այդ կառույցների շրջանակներում: Կոնկրետ Վրաստանում անցկացվող զորավարժությանն ի սկզբանե հայկական կողմը մասնակցելու որոշում չի ունեցել, եւ դեռեւս մարտին պաշտոնապես տեղեկացրել ենք մեր գործընկերներին, որ այդ զորավարժությանը մենք չենք մասնակցելու՝ ելնելով նրանից, որ կոնկրետ այդ զորավարժությունն ուղիղ չէր անդրադառնում մեր օրակարգային հարցերին»,-  նշեց նախարարը:

Նա հավելեց, որ ընդամենը շաբաթներ առաջ Հայաստանը եղել է տարածաշրջանի միակ երկիրը, որը Վրաստանում մասնակցել է ՆԱՏՕ-ի մեկ այլ զորավարժության, որը համընկել է հայկական կողմի օրակարգի հետ: «Դրանից հետո պարբերաբար տեղի են ունենում խորհրդակցություններ, զորավարժությունների նախապատրաստման կոնֆերանսներ, եւ մենք ստացել ենք մասնակցության եւս մեկ լրացուցիչ հրավեր: Մեր սպաները մասնակցել են քննարկմանը, եւ զորավարժության մասնակցության հաստատման վերջնաժամկետը եղել է օգոստոսի 29-ը: Դրանից օրեր առաջ մենք պաշտոնապես հայտնել ենք, որ, ո՛չ, այդ զորավարժությանը չենք մասնակցելու: Դա նորմալ աշխատանքային փոխհարաբերություն է, որեւիցե արտառոց բան չկա»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում