«Փաստաբանների պալատը ծայրահեղ միջոցների չի գնում, սակայն հավասարակշռված ձևով, քայլ առ քայլ փորձում ենք հարցը կարգավորել․ նախկինում չկար արգելված իրերի ցանկ, բայց հիմա այդ ցանկը կա, իսկ թե որքանով է այդ ցանկը հաջող կամ անհաջող՝ ես չեմ դատելու»,- լրագրողների հետ զրույցում նշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Վերջինս չէր միացել մի խումբ փաստաբանների կողմից կազմակերպված մեկօրյա գործադուլին, սակայն եկել էր նրանց այսօրվա հավաք-քննարկմանը մասնակցելու։
«Չի կարող որևէ մեկն ինձ քաղաքական պատվեր տալ, ինձ ընտրել են փաստաբանները և ինձ միայն փաստաբանները կարող են «ճնշել»՝ որևէ վարքագիծ դրսևորելու կամ չդրսևորելու համար։ Ես փաստաբանների շահերի դեմ քայլ չեմ կարող անել և որևէ քաղաքական ուժ չի կարող ինձ ճնշել»,-հավելեց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։