Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Տեղյա՞կ է արդյոք ոստիկանությունը գիշերային կրակոցներից. բաց նամակ Վլ. Գասպարյանին

Բաց Նամակ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին  ԴԻՆԳՈ ԹԻՄ ՀԿ-ի կողմից

Հարգելի պարոն Գասպարյան

Գրում ենք ձեզ բաց նամակ ինչպես Կենդանիների Պաշտպանության “ԴԻՆԳՈ ԹԻՄ” ՀԿ անունից, այնպես էլ բոլոր այն բնակիչների անունից, ովքեր դիմում են մեզ՝ ներքևում նշվելիք հարցի հետ կապված քայլեր ձեռնարկելու խնդրանքով:
Ուզում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք անընդհատ ստանում ենք բնակիչներից ահազանգեր այն մասին, որ բնակելի վայրերում կրակում են շներին: Բնակիչներից ոմանք տվյալ պահին ահազանգել են ոստիկանություն և ստացել պատասխան, որ ոստիկանությունը տեղյակ է:

Խնդրում ենք պաշտոնապես պատասխանել. տեղյա՞կ է արդյոք ոստիկանությունը այդ գիշերային կրակոցներից: Եթե այո, ապա ու՞մ կողմից է դա իրականցվում: Եթե ոչ, ապա ինչու՞ քայլեր չեն ձեռնարկվում այդ ուղղությամբ:
Ստացվում է, որ.

– կամ անհայտ անձիք բնակելի վայրում անարգել օգտագործում են զենք, ու ոստիկանությունը կարծես չի տեսնում և չի լսում,
– կամ կոնկրետ կառույց է զբաղվում այդ հարցով, ոստիկանությունը տեղյակ է և տվյալ կառույցի հետ միասին խախտում է օրենքներ:

Որպես թեմայի հետ կապված տեղեկատվություն, կցանկանանք նշել, որ ինքներս հասկանում ենք ոհմակների կուտակման խնդիրը, ինքներս դեմ ենք, որ բակերում լինեն ոհմակներ: Սակայն մեր երկրի ավելի քան 15 տարվա կրակելու փորձը ցույց է տալիս, որ սպանդը չի բերում ցանկալի արդյունքի, սպանդը չի լուծում ոհմակների խնդիրը: Հակառակը, ամեն տարի ոհմակների թիվն ավելանում է ու տեսակը դառնում է ավելի ագրեսիվ:

Որպես բարեգործական ՀԿ մենք մեր ռեսուրսներով ու նվիրատվություններով բակ առ բակ լուծում ենք այդ խնդիրը՝ ամեն բակում 1 ստերջացված շուն թողնելով: Եթե բակում կա ստերջացված շուն, այդ բակում չեն կուտակվում ոհմակներ: Մենք այս հարցը լուծում ենք մարդկային մեթոդներով և հիմնովին: Այն բակերում, որտեղ մեր ստերջացված շներն են, մարդիկ երբեք չեն բողոքում ոհմակներից:

Թափառող կենդանիների հիմնախնդրով զբաղվում է Յունիգրաֆ Իքս ՍՊԸ-ն, ով ամեն տարի շահում է տենդերը: Ըստ տենդերի անգամ վնասազերծումը պետք է կատարվի նրանց կլինիկայում՝ քնեցման մեթոդով: Խոսք չի կարող լինել բնակելի վայրերում կրակոցներով վնասազերծելու մասին: Հետևաբար նրանք հրաժարվում են այն փաստից, որ իրենք որևէ կապ ունեն կրակոցների հետ:
Առաջանում է հարց՝ եթե դա Յունիգրաֆ Իքսը չէ, ապա ո՞վ է այդպես անարգել կրակում բնակելի վայրերում և ինչու՞ է ոստիկանությունը լռում:

Բաց նամակին կցում եմ մի քանի նամակներ այն բնակիչներից, ովքեր ահազանգել են մեր պաշտոնական էջին:

Կսպասենք պատասխանի
Հարգանքներով՝ Օվսաննա Հովսեփյան
ԴԻՆԳՈ ԹԻՄ ՀԿ հիմնադիր/նախագահ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում