Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է

ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից պետք էր դուրս գալ այն ժամանակ, երբ Հայաստանի սահմանի վրա առաջին կրակոցը եղավ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Մոսկվա):

-Պարոն Խաչատրյան, «Ելք» դաշինքը նախագիծ է ներկայացրել ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու հետ կապված։ Ի՞նչ եք կարծում, սա ի՞նչ հեռանկարներ ունի։

Չեմ կարծում, թե այդ նախագիծը լուրջ զարգացումներ կստանա։ Եթե հանկարծ նման բան պատահի և իշխանությունները հանկարծ նման գործընթաց սկսեն, ապա 1915 թիվը կկրկնվի՝ ես դա չեմ չափազանցնում, Ռուսաստանի կողմից հարված անպայման կլինի, ընդ որում՝ շատ լուրջ ձևով։

Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները հիմա բավականին լարված են, ահռելի պատժամիջոցների տակ է Մոսկվան, կան բազմաթիվ այլ խնդիրներ։ Եթե դրան գումարվի Հայաստանի այդ քայլը, ապա շատ ծանր հետևանքներ կլինեն, որովհետև եղածների միջից Հայաստանն այն երկիրն է, որին Ռուսաստանը հարվածելու մեծ հնարավորություններ ունի։

Հայաստանի ամբողջ քաղաքական, օլիգարխիկ համակարգը կապված է Ռուսաստանի հետ՝ վարչապետից սկսած, գազալցակայաններից վերջացրած։ Ու այս վիճակում ԵՏՄ-ից դուրս գալը, պատկերացրեք՝ ինչ հետևանք կունենա այդ խավի վրա։ Ես դա հնարավոր կհամարեի այն դեպքում, երբ լիներ քաղաքացիական պատերազմ ու նոր ուժեր ի հայտ գային։

Սեպտեմբերի 3-ի որոշմանը ես դեմ էի, ընդ որում, այն ժամանակ շատերը նույնիսկ վախենում էին խոսել, իսկ ես բացեիբաց ասացի, որ Հայաստանն այդ որոշմամբ ստրկանում է, բայց հիմա նման քայլի դիմելը ես ճիշտ չէի համարի։

-Ինչո՞ւ, անդամագրվել ենք և տարիների ընթացքում հասկացել, որ այդ կառույցից օգուտներ չունենք։ Չենք կարո՞ղ մեր երկրի շահերից բխող որոշում ընդունել հիմա։

-Այդ որոշումը խաղ չէ, և անդամագրվել ու դուրս գալն էլ խաղ սարքել պետք չէ։ Կառավարության ամբողջ ռեսուրսները կապված են Ռուսաստանի հետ, ներդրումների մեծ մասն այնտեղից է, ես չեմ պատկերացնում՝ հիմա ինչպե՞ս է հնարավոր դուրս գալ ԵՏՄ-ից ու հարված չստանալ։

-Իսկ եթե դա դիտարկենք որպես ընդդիմության նախաձեռնություն՝ այն, որ Հայաստանում նման տրամադրություններ կան։

-Թեկուզ միայն տրամադրությունների առումով ես այդ գործընթացը հիմա վտանգավոր եմ համարում։ Հիմա Ռուսաստանն ունենալով միապետ ղեկավար, արդեն գնում է ուժային ուղղությամբ հզորացմանը, իսկ այդ դեպքում պատկերացրեք՝ ինչ հետևանքներ կարող են լինել։

ԵՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը պետք է բարձրացվեր այն ժամանակ, երբ Հայաստանի սահմանի վրա առաջին կրակոցը եղավ։ Ասում են՝ գիտեք ինչ, Ղարաբաղի համար ՀԱՊԿ-ը պատասխանատու չէ, բայց կրակում են նաև Տավուշի մարզի ուղղությամբ, Հայաստանի սահմանամերձ գյուղերի վրա, իսկ դուք ՀԱՊԿ-ից որևէ արձագանք ստացե՞լ եք։ Պատկերացնո՞ւմ եք՝ կրակեին Ղազախստանի, Բելառուսի, կամ նույն Ռուսաստանի վրա՝ ինչ աղմուկ-աղաղակ կբարձրանար, իսկ Հայաստանի համար դարձել է սովորոկան մի բան։ Մենք մի կառույցի անդամ ենք, որը չի էլ գործում, բայց որից պետք էր դուրս գալ, ոչ թե հիմա, այլ նշածս ժամանակ, երբ առաջին կրակոցը եղավ ու ոչ մի արձագանք չստացանք։

Հիմա Ռուսաստանում այդքան հայ է ապրում, ես չգիտեմ, թե նրանց ճակատագիրն ինչ կլինի։

-Անընդհատ մեջբերվում է Սփյուռքը, բայց այդ նույն հայերը ոչ մի անգամ բողոքի ձայն չբարձրացրեցին, երբ Ռուսաստանը հարձակվողական զենք վաճառեց Ադրբեջանին, դեսպանատան մոտ գեթ մեկ ցույց չեղավ։Արդյո՞ք արդարացի է այդ մոտեցումը և միայն Ռուսաստանում ապրող հայերով առաջնորդվելը։

Ես այդ մասին շատ եմ բարձրաձայնել, մեկը ես՝ լինելով Ռուսաստանում ապրող հայ, գրել և բարձրաձայնել եմ այդ մասին, չգիտեմ՝ ինչ համայնքի մասին եք խոսում՝ մարդիկ, որոնք եկել են փող աշխատելու, միայն այդքանը։ Այդ հայերի համայնքն էր, որ ժամանակին միջնորդություններ էր անում «Գույք պարտքի դիմաց» գործարքի համար. Ի՞նչ համայնքի մասին եք խոսում, ցույց տվեք մի բան, որ համայնքն արել է։

-Դուք ամեն դեպքում կարծում եք՝ կա՞ այսօր ԵՏՄ-ից դուրս գալու հնարավորություն։

-Վրաստանը դուրս եկավ ռուսական ազդեցությունից, Ադրբեջանն ու Թուրքիան զուտ համագործակցության առումով են այժմ Ռուսաստանի հետ, իսկ եթե Հայաստանը նման քայլեր անի՝ կնշանակի Ռուսաստանը կորցնում է ամբողջ Կովկասը, այդ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որի վրա Ռուսաստանն ազդեցության լծակներ ունի։

Հիմա եթե անդրադառնանք, թե ինչ վտանգներ կարող է բերել Հայաստանին․ Ռուսաստանը կսկսի ահռելի ճնշումներ՝ թե Ղարաբաղի մասով, թե՛ ֆինանսական, շուկան կփակվի Հայաստանի առջև։ Այսինքն՝ կստացվի ավելի վատ դրություն, քան հիմա կա։ Այսինքն՝ ես մտավախություն ունեմ, որ հակառակ գործընթաց ու ազդեցություն կունենա Հայաստանի վրա։ Թեպետ կրկնում եմ՝ առաջիններից մեկն եմ եղել, որ դեմ եմ եղել սեպտեմբերի 3-ի հայտնի որոշմանը։ Հիմա փորձ է արվում այդ քայլով վախեցնել Ռուսաստանին, ինչ-որ բան պոկել, բայց Ռուսաստանին վախեցնելը միշտ հակառակ ազդեցությունն է ունենում։ Այնպիսի կեղտոտ բաներ են հնարավոր, որ Աստված հեռու տանի։ Եթե «Ելք»-ն այդ հարցը դնում է, և խորհրդարանում՝ հասկանալի է, որ չի անցնելու և չի անցնելու այն մարդկանց միջոցով, որոնք ուղնուծուծով կապված են Ռուսաստանի հետ՝ նկատի ունեմ իշխող կուսակցությանը։ Կրկնում եմ՝ այդ դուրս գալն ուրիշ ճանապարհով պետք է լիներ՝ շատ ժամանակ առաջ, իսկ հիմա եթե լինի, ապա քաղաքացիական պատերազմի միջոցով, բայց դրա համար էլ, չեմ կարծում, թե կան նախապայմաններ և հասարակության ցանկություն ու հետաքրքրվածություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում