Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Շիրակը» Գյումրիում ոչ-ոքի 1:1 խաղաց Երևանի «Արարատի» հետ:
Հոկտեմբերի 25-ին կայանալիք պատասխան հանդիպումից առաջ երևանյան թիմը լավ հնարավորություն է ստացել հայտնվելու կիսաեզրափակչում: Ընթացիկ մրցաշրջանում սա «Շիրակի» առաջին ոչ-ոքին էր:
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանի բոլոր 5 հանդիպումները Գյումրիի թիմն ավարտել է հաղթանակով: