Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Կառավարությունն ակնկալում է «Doing Business» զեկույցում Հայաստանի դիրքը բարելավել 12 կետով

Տնտեսության առաջընթացի և գործարար միջավայրի բարելավման շրջանակում Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույցի շրջանակում հաստատվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը։ Հաստատված 49 միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է, որ ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից, այլ հավասար պայմաններում, կբարելավվի 12 կետով:

Այդ մասին նշված է ՀՀ կառավարության ներկայացրած 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվության մեջ: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական կարգավորումների ուղղությամբ, մասնավորապես, նվազեցվել է գյուղատնտեսության ոլորտի ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող բնական գազի սակագինը: Հստակորեն սահմանվել են հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու հանցագործություն համարվող բոլոր գործողությունները, ինչպես նաև կրկնակի բարձրացվել է դրանք չվճարելու խոշոր չափի նվազագույն շեմը` 2 միլիոնից դառնալով 4 միլիոն դրամ: Հաստատվել են ԱԱՀ գումարներն արտահանողներին վերադարձնելու պարզեցված ընթացակարգեր՝ մինչև 20 մլն ԱԱՀ գումարների վերադարձի համար սահմանելով 4 օր:

Ոչ պետական մարմիններին (լիազորված օպերատորներ` Հայփոստ, Արդշինբանկ, Ամերիաբանկ և Կոնվերս բանկ) վերապահվել է պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որոշ գործառույթներ, գործարարների հետ քննարկումների արդյունքում բացահայտվել են խնդիրներն ու մշակվել հնարավոր լուծումները; Ռուսաստանի Դաշնությունից ալմաստի հումքի մտակարարումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հստակեցվում են ընթացակարգերը։

Արդյունքում` կսկսվեն ալմաստի հումքի կանոնավոր մատակարարումները ՌԴ Գոխրանից: «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ կողմից 2016թ-ի սեպտեմբեր ամսից ի վեր թվով 63 տնտեսվարողի տրամադրվել է ընդհանուր 2․3 մլրդ դրամի չափով արտոնյալ վարկեր։ ՏՏ ոլորտում երկարաձգվել է հարկային արտոնություններից օգտվելու նախկին ժամկետը` 2020թ. հունվարի 1-ի փոխարեն արտոնություններից օգտվելու ժամկետը սահմանվել է 5 տարի: 2016թ․ սեպտեմբերից մինչ այժմ հավաստագրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 144 սկսնակ ընկերություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում