Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կարեն Կարապետյանը «ընդունեց», որ ձախողվել է և չի հասկացել խնդիրը

Կառավարությունը հրապարակել է վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ տարվա գործունեության արդյունքը կամ վիճակագրական պատկերը: Ինքնին այդ հանգամանքը վկայում է, որ Կարեն Կարապետյանն ու կառավարությունը գործականում կամ չեն հասկացել, կամ չեն ցանկացել հասկանալ Հայաստանի վարչապետի բուն խնդիրը: Հակառակ դեպքում, գործունեության մեկ տարվա արդյունքի վիճակագրական պատկերի փոխարեն, կառավարությունը հանրությանը պետք է ներկայանար բոլորովին այլ մեսիջներով և հաշվետվությամբ:

Այլապես, ներկայացվող վիճակագրությունը, որից հասարակությունը նույնիսկ չնչին մասը ըստ էության չի կարողացել շոշափել մեկ տարվա ընթացքում և թերևս չի կարողանալու առնվազն գալիք մեկ տարում, հանրության հանդեպ ծաղր է, ոչ թե հաշվետվություն: Ծաղր է, երբ հիվանդի վիճակը սկզբունքորեն չի բարելավվում, երբ հիվանդի ինքնազգացողությունը սկզբունքորեն չի լավանում, սակայն բժիշկները նրան փորձում են ինչ որ թվեր ներկայացնելով համոզել, որ ամեն ինչ լավ է և հիվանդը առողջանում է սպասվածից էլ ավելի լավ:

Այն, որ կառավարությունը վարչապետի գործունեության մեկամյակի կապակցությամբ չի գտնում հանրության հետ հաղորդակցման, հանրությանը ներկայանալու այլ տարբերակ, քան կամա, թե ակամա ծաղրը հանրության հասցեին, ինքնին արդեն խոսուն ցուցանիշ է այդ գործունեության մասով: Ընդ որում խնդիրը ամենևին վիճակագրության հավաստիությունը չէ և չի բացառվում, որ այն տոկոսային աճերը, որ ներկայացվում են, համապատասխանում են իրականությանը:

Խնդիրն այն է, որ այդ վիճակագրությունը չի նշանակում ոչինչ և ըստ էության որևէ խորքային կապ չունի այն իրականության հետ, որում գտնվում է հասարակությունն ու պետությունը: Անկասկած այդ ամենի համար պատասխանատու դիտարկել միայն վարչապետին, մեղմ ասած անարդարացի է: Սակայն տվյալ պարագայում վարչապետից, ինչպես որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյայից, պահանջվում է այդ ամենի կապակցությամբ հանրության հետ համարժեք հաղորդակցություն, ոչ թե վիճակագրական «ապացույցներ»:

Ինքնին այդ «ապացույցները» այլ բան չեն, քան հանրության առաջ ձախողման կամ մեղքի յուրօրինակ խոստովանություն: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանն անկասկած խելացի մարդ է և շատ լավ պատկերացնում է իրականության ու ներկայացված վիճակագրության տարբերությունը, հեռավորությունը, նաև հայաստանյան կյանքի առանձնահատկությունները: Ըստ այդմ նա անկասկած լավ է պատկերացնում, որ չունի հանրությանը ներկայանալու այլ հավաստի, համոզիչ տարբերակներ, քան տոկոսային պատկերների մատուցումը:

Եվ ուրեմն լավ է պատկերացնում նաև իր գործունեության գնահատականը հանրային մտապատկերում: Ներկայացվող վիճակագրությունը հենց այդ գնահատականի այսպես ասած բարձրաձայն պատասխանն է: Այսինքն, թվերով, վարչապետը պատասխանում է կամ հակադարձում հանրության մտքերին, «ապացուցելու» համար, որ ինքը լավ է աշխատել: Ինչպես կասեր բանաստեղծը, որին ի դեպ վերջերս պատկերեցին հայկական դրամի վրա՝ կամ չի զգում ապացույցի կարիք, այն էլ դատարանի, տվյալ դեպքում վիճվարչության վճռով:

Ի վերջո այդ բոլոր թվերի դիմաց կա ընդամենը մեկը՝ Հայաստանից հեռացողների թիվը, որ առաջին կիսամյակում կարծես թե արդեն իսկ կազմել էր մոտ 15 հազար:

 

Լուսանկարները՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում