Գերմանիայի ԱԳՆ-ը Էրդողանին մեղադրել է Գերմանիայից թշնամու կերպար ստեղծելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սրում է հարաբերությունները Գերմանիայի հետ, որպեսզի ուշադրություն շեղի իր ներքաղաքական խնդիրներից: Nordwest Zeitung թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:
«Էրդողանը Գերմանիան որպես արտաքին թշնամի է օգտագործում, որպեսզի շեղի ուշադրությունը ներքին տարաձայնություններից։ Մենք չպետք է նրա հետ խաղ անենք»,-ասել է նա՝ հավելելով, որ Գերմանիայի իշխանությունները տևական ժամանակ մեղմորեն են հակազդել Անկարայի հարձակումներին։
Արտգործնախարարը կարծում է, որ Անկարայի վրա տնտեսական ճնշումն աշխատում է։