Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ինչո՞ւ կառավարությունը չարձագանքեց նախկին նախարարի հեղափոխական առաջարկին

Էկոնոմիկայի՝ 2013-2014թթ. նախարար Վահրամ Ավանեսյանը նախօրեին Համաշխարհային բանկի 25-ամյակի միջոցառումների ժամանակ հայտարարել է, թե Հայաստանում ներդրողը պետք է այնքան ժամանակ հարկ չվճարի, մինչև իր ներդրած գումարները ետ չբերի: Նրա խոսքով՝ Հայաստանն անպայման պետք է դրան գնա, քանի որ չունի ավելի էժան ռեսուրսներ, որպեսզի ֆինանսավորի մասնավոր հատվածը: «Թերևս ավելի լավ է, մարդկանց չհարկել, քանի որ նա դեռ իր շահույթը չի ստացել՝ հատկապես աշխատանքի հետ կապված հարկերը: Ցավոք սրտի, պետք է նշեմ, որ ՀՀ-ն, ինչպես մեր տարածաշրջանի այլ երկրներ, զբաղվածության առումով ունեն թերևս զրո առաջընթաց: Վերջին 10-15 տարիների ընթացքում զբաղվածությունը գործնականում չի ավելացել»,- ասել է Վ. Ավանեսյանը:

Նշենք, որ նախկին նախարարն այժմ Համաշխարհային բանկում աշխատում է որպես խորհրդատու: Իսկ նախօրեի այդ միջոցառմանը երբ նման հայտարարություն էր անում, նրան մեծ ուշադրությամբ լսում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Դժվար է ասել, թե վերջինս ինչ էր մտածում իր նախկին գործընկերոջ առաջարկության մասին: Համաձա՞յն էր նրա հետ, թե՞ ոչ՝ դեռ կհասցնենք տեղեկանալ: Բայց հետաքրքիր էր նաև այն հանգամանքը, թե Վ. Ավանեսյանը նման կարծիք ինչու չի բարձրաձայնել նախարար եղած ժամանակ: Կամ միգուցե բարձրաձայնել է, բայց դա ոչ թե հրապարակավ, այլև կառավարության շրջանակում, պարզապես իր առաջարկությունը մեր իշխանությունների կողմից չի ընդունվել: Պարզ է, որ հիմա լինելով միջազգային այդ կառույցի խորհրդատուն՝ նա ավելի ազատ է տեսակետներ արտահայտելու առումով:

Իսկ Վ. Ավանեսյանի միտքը, թե Հայաստանում ներդրողը պետք է ազատվի հարկային պարտավորություններից՝ մինչև իր ներդրումները ետ կբերի և շահույթ կստանա, բավականին հեղափոխական հայտարարություն է: Իհարկե, տեսանյությում նա չի ներկայացրել, թե նման ինչ հաջողված փորձեր կան, կամ որ երկրներում է այդ պրակտիկան օգտագործվում, որ հասկանալի լինի, թե ում կարելի է ընդօրինակել: Վ. Ավանեսյանն անգամ չի հիշել, որ նման փորձ վարչապետ աշխատած տարիներին կիրառում էր Հրանտ Բագրատյանը, ով երբեմն բարձրաձայնում էր, որ նաև այդ քաղաքականության շնորհիվ պատերազմական տարիներին հնարավոր եղավ տնտեսական աճ ապահովել: Ավելի ուշ Հ. Բագրատյանն իր այդ փորձը որպես ծրագրային դրույթ ներառեց ՀԱԿ-ի նախընտրական «100 քայլում», իսկ այս տարվա խորհրդարանական ընտրություններին էլ տեղափոխեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական ծրագիր:

Կգնա՞ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը նման հեղափոխական, ցավոտ մեթոդների, թեև երբեմն սիրում է կրկնել այդ ձևակերպումը: Այս գլխից կարելի է ասել, որ նախկին նախարարի առաջարկությունը մեր իշխանությունները չեն ընդունի: Հատկապես հարկային և մաքսային մարմինները, որոնք էլ ապահովում են եկամուտների հավաքագրումն ու լցնում բյուջեն: Կ. Կարապետյանը չունի Հ. Բագրատյանի տնտեսական գիտելիքներն ու առավել ևս՝ նման կտրուկ փոփոխությունների գնալու համարձակությունը: Իսկ ներդրողին հարկերից ազատելը իրոք բավականին հեղափոխական, ինչպես ասում են, վիրահատական քաղաքականություն է, որը միգուցե երկարաժամկետ կտրվածքով զարգացում կբերի մեր տնտեսությանը, բայց կարճաժամկետ կտրվածքով այն ֆինանսական խնդիրներ կառաջացնի:

Չի բացառվում, որ նման քաղաքականությունը բյուջեի մուտքերի վրա սկզբնական փուլում էական բացասական ազդեցություն կթողնի և սոցիալական լարվածություն կառաջացնի: Բայց նաև հավանական է, որ դա երկարաժամկետ կտրվածքով մեծ ներդրումներ կբերի, տնտեսական զարգացում կապահովի: Բայց դրանք հաշվարկներ են, որոնք պետք է արվեն, իսկ մեր իշխանությունները երբևէ աչքի չեն ընկել երկարաժամկետ քաղաքականություն վարելու իրենց գործելաոճով: Նրանք միշտ օրվա խնդիր են լուծել՝ բյուջեն լցնել ու հասցնել վճարել այդ ամսվա աշխատավարձերն ու կենսաթոշակը: Ընդամենը: Իսկ նման կոշտ քաղաքականության առաջացրած լարվածությունը կարող է լուրջ սպառնալիք լինել իշխանությունների գոյատևման համար:

Այնուամենայնիվ, մենք փորձեցինք գործարար աշխարհի ներկայացուցիչներից պարզել, թե Վ. Ավանեսյանի ասածը որքանով ընդունելի կլինի մեր իշխանությունների համար կամ որքանով կիրառելի կլինի մեր երկրի համար: Գինեգործների միության նախագահ և գինու արտադրությամբ զբաղվող Ավագ Հարությունյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները դժվար թե նման քայլի գնան, քանի որ համապատասխան ռեսուրսներ չունեն: Չէ՞ որ հարկային արտոնություն տալը կնշանակի համապատասխան չափով հարկերից հրաժարվել: Նրա կարծիքով՝ Հայաստանի համար դժվար կլինի անգամ ներդրումների հարկումը մի քանի տարով հետաձգել: Եվ միգուցե կարճաժամկետ ծրագրերի դեպքում գնան նման քաղաքականության: Օրինակ՝ շինարարությունը ավարտելուց անմիջապես հետո կարող է շահույթ ապահովել: Շատ կարճ ժամկետում ներդրումների վերադարձ կամ շահույթ կարող է ապահովել նաև կոշկագործությունը: Ա. Հարությունյանի կարծիքով՝ այս ոլորտների դեպքում ներդրողներին ոգևորելու համար անգամ պետք է նման հեղափոխական հարկային քաղաքականություն կիրառել: Բայց, օրինակ, գինեգործության դեպքում մեր երկրում դա քիչ հավանական է: Չէ՞ որ այդ ոլորտում գործարանի կառուցումից և համապատասխան սարքավորումներ ներկրելուց դեռ 3-4 տարի հետո նոր կարելի է շահույթ ապահովել: Արդյոք Հայաստանը կդիմանա՞ նման զոհողությանը, թեև այդ ոլորտը գերակա է համարում:

Ա. Հարությունյանի ներկայացմամբ՝ Վրաստանն, օրինակ, գինեգործության մեջ կատարվող ներդրումը ազատել է հարկումից, Իտալիան խաղողագործությունն է 25 տարով ազատել հարկումից: «Բայց մեր պետությունը այդքան ռեսուրս չունի, այլ բան, որ հետո հետ բերի առաջին 3 տարիների կորուստները: Թեև դա իդեալական կլիներ գինեգործության համար, բայց մեր իրականության մեջ այնքան էլ ռեալ չէ»,- հավելում է Ա. Հարությունյանը:

Իսկ տնտեսագետ Սամսոն Ավետյանը կարծում է, որ Վ. Ավանեսյանի այդ առաջարկությունը կարելի է կիրառել կոնկրետ այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են, օրինակ, գյուղատնտեսության առանձին ճյուղերը, ՏՏ ոլորտն ու տուրիզմը, որոնք մեր երկրում զարգացման հեռանկար ունեն: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես ներդրումների խրախուսմանը կամ բիզնես միջավայրի բարելավմանը, ապա տնտեսագետի կարծիքով՝ ՀՀ տնտեսությունն իր կառուցվածքային խնդիրներն ունի: «Պետք է պարզել, թե որն է մեր երկրի գրավչությունը, և պետք չէ համատարած քաղաքականություն վարել: Պետք է գրավիչ ոլորտների վրա կենտրոնանալ»,- եզրափակում է նա:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում