«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանը չի կարող հեռակա կարգով շարունակել ուսումը, քանի որ գտնվում է կալանքի տակ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ինքն՝ անձամբ ծանոթ է խնդրին, սակայն քրեակատարողականի պայմանները չեն համապատասխանում հեռավար կրթություն ստանալուն:
Փոխնախարարն ընդգծեց, որ բազմաթիվ նամակներ է ստացել Մանուկյանի պաշտպանից, զրուցել է բուհերի հետ, բայց այս պահին չկան անհրաժեշտ պայմանները, որոնք թույլ կտան Արամ Մանուկյանին շարունակել կրթությունը։