Լուրեր
Լևոն Մկրտչյանը մոռանում, քննադատում է սեփական նախաձեռնությունները. Անահիտ Բախշյան
  • 09:45
  • 2017-09-13
  • Դիտումներ՝ *

Շատ վատ է, որ Դաշնակցությունը մտահոգված չէ ԿԳ նախարարի հրաժարականին վերաբերող պահանջից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե Անահիտ Բախշյանի՝ Լևոն Մկրտչյանի հրաժարականը պահանջող նախաձեռնությունից մտահոգված չեն:

Անահիտ Բախշյանի խոսքով՝ առաջինը պիտի Դաշնակցությունը մտահոգված լիներ հասարակության հիմնավորված դժգոհություններից: «Դաշնակցությունը մտահոգված չէ՞ արդյոք այսօրվա այսօրվա մեր կրթական համակարգի վիճակով: Ես որպես կրթության փորձագետ տարածել եմ այն հիմնավորումը, որով առաջարկում եմ Լևոն Մկրտչյանին հրաժարական տալ և այնտեղ շատ լուրջ փաստարկներ են բերվում այն մասին, որ Լևոն Մկրտչյանը որպես կոալիցիոն քաղաքական ուժի ներկայացուցիչ 5-րդ անգամ պաշտոնավարման է գալիս և ամեն անգամ իր նախորդ նախաձեռնությունների մասին կարծես մոռանում է, կամ ինքն էլ է սկսում քննադատել և արդյունքում մենք ունենք նման կրթական համակարգ»,-մանրամասնեց Անահիշ Բախշյանը:

  • Դիտումներ՝ *