Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

ՀՀԿ-ն հոգեբանորեն հրաժեշտ է տվել Կարեն Կարապետյանին

Մեկ տարի առաջ, քաղաքական և հանրային սպասումների շատ բարձր նշաձողով վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Դժվար է ասել, թե ինչով էր պայմանավորված սպասումների այդ նշաձողն` այն դեպքում, որ Կարապետյանի և իշխանության միակ առերերեսումն իշխանության հետ 2011-ին ավարտվել էր Երևանի քաղաքապետի պաշտոնից նրա, ըստ էութան, փախուստով, երբ Կարեն Կարապետյանը «Գազպրոմի» երկրորդական, երկրորդական պաշտոնը գերադասեց Երևանի քաղաքապետի պատվաբեր, նաև հեռանկարային կարգավիճակից: Այս հարցի պատասխանը թերևս պետք է տա իշխանությունը, որովհետև Կարեն Կարապետյանի ֆենոմենն ունի ընդամենը մեկ բացատրություն` դա հասարակության տոտալ անվստահությունն է այս համակարգի, նրա հետ ասոցացվող գործիչների նկատմամբ:

Հասարակության մի մասը Կարապետյանին ընդունեց ոգևորությամբ ոչ այն պատճառով, որ նա ուներ փայլուն տնտեսական ծրագիր կամ մի հրաշքով փրկելու էր Հայաստանի տնտեսությունը, այլ միայն այն միամիտ հավատով, որ նա այս համակարգի մարդ չէ: Կարապետյանի նշանակումը տեղի ունեցավ ՊՊԾ գնդի իրադարձությունների դեռևս չմարված կրակի ֆոնին, նույնիսկ այնպիսի տպավորություն էր, որ նրա նշանակումը հետևանք է արձակված կրակոցների: Մարդկանց մոտ տպավորություն ստեղծվեց, որ Սերժ Սարգսյանն անուղղակի տեղի է տալիս քաղաքական և հանրային դժգոհություններին և վարչապետի պաշտոնում համակարգի հետ չասոցացվող մարդու նշանակումով սկսում է իշխանության հանձնման դանդաղ, փուլային գործընթացը:

Մեծ հաշվով, Կարեն Կարապետյանի «մեսսիականության» հիմքում ընկած երկու մոտիվներն էլ կեղծ էին, որովհետև նա համակարգի համար օտար մեկը չէր, ավելին` Հայաստան էր գալիս մի հիմնարկից, որը Հայաստանի օկուպացիայի, թալանի և նվաստացման խորհրդանիշն է: Առավել ևս` կեղծ էր այն սպասումը, թե Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանի նշանակումով, մեկնարկ է տվել իշխանության հանձնման գործընթացին: Կույր պետք էլ լինել կամ քաղաքականությունից կիլոմետրերով օտարված` չնկատելու համար ճիշտ հակառակը:

Կարեն Կարապետյանը դարձավ, պատկերավոր ասած, այն գործիքը, որի միջոցով Սերժ Սարգսյանն ազատվեց համակարգային վերջին հավակնոտ և ինքնուրույն գործչից` Հովիկ Աբրահամյանից, ով գոնե տեսականորեն կարող էր խոչընդոտել իշխանությունը վերարտադրելու Սերժ Սարգսյանի ծրագրերին, որովհետև հենց ինքն իշխանությունը ժառանգելու անթաքույց մտադրություն ուներ:

Կարեն Կարապետյանի մյուս առաքելությունն այն էր, որ նրա «կրեատիվ» կերպարի քողի տակ խորհրդարանական ընտրություններում իրականացվի ՀՀԿ-ի օգտին «տոկոս խփելու» անաղմուկ գործընթաց: Կարեն Կարապետյանն անգնահատելի ծառայություն է մատուցել Սերժ Սարգսյանին, որովհետև գիտակցաբար օգնել է նրան` այս երկու խնդիրները լուծելու հարցում:

Թերևս այս համատեքստում նա նույնիսկ ավելի «համակարգային» կերպար է, քան նրա երկու նախորդներն, ովքեր, այնուամենայնիվ, փորձել են համակարգի ներսում ձևավորել իրենց ինքնուրույն բևեռը: Արդյո՞ք Կարեն Կարապետյանն ունի հավակնություններ կամ ցանկանում է վարչապետի պաշտոնը պահպանել նաև 2018-ի ապրիլից հետո: Այս հարցը կորցրել է իր հրատապությունը, որովհետև Կարեն Կարապետյանից ոչինչ կախված չէ. միակ որոշողը Սերժ Սարգսյանն է:

Այս օրերին բոլոր հանրապետականներն` անդրադառնալով 2018-ի հարցին, միաբերան պնդում են, որ Սերժ Սարգսյան պետական գործչի կարիքը մեր հասարակությունում կա: Ոչ ոք այդպես էլ չբարձրաձայնեց, թե արդյո՞ք Հայաստանն ունի Կարեն Կարապետյանի կարիքը: ՀՀԿ-ն հոգեբանորեն հրաժեշտ է տվել Կարեն Կարապետյանին` նրա նշանակումից ընդամենը մեկ տարի հետո:

 

Լուսանկարը ՝  news.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում