Apple ընկերությունն այսօր ներկայացրեց նորագույն՝ iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնները՝ ապակե կորպուսներով և անլար լիցքավորման գործառույթով։ Այս մասին հայտարարել է ընկերության փոխնախագահ Ֆիլիպ Շիլերը Կուպերտինոյում նորույթների շնորհանդեսի ժամանակ։
Apple-ի նորույթների շնորհանդեսը տեղի է ունենում Apple Park-ի նոր՝ Steve Jobs կինոթատրոում։
Շիլերի խոսքով՝ նորույթը կլինի սմարթֆոնի 10-ամյա պատմության մեջ ամենաամուրը, կլինի անջրանցիկ և փոշուց պաշտպանված։ Դինամիկները դարձել են iPhone 7-ի համեմատ 25%-ով ավելի բարձր։
Նորույթները հանդերձված են A11 պրոցեսորով և ավելի կատարելագործված միջուկով՝ ֆոտո և վիդեո նկարահանման համար։ iPhone –ն ու iPhone 8 Plus-ը ներկայացված են 3 գունային լուծումներով՝ արծանաթագույն, մոխրագույն և վարդագույնի երանգով ոսկեգույն։