Wednesday, 24 04 2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է

Ադրբեջանական խավիարը Հայաստանի դաշնակցային Եվրասիայում

Հայաստանի պաշտոնական քարոզչությունը բավական անթաքույց փութաջանությամբ գեներացրեց արևմտյան մամուլում Ալիևի կոռուպցիոն գործունեության մասին տեղեկությունների արտահոսքի հերթական ալիքը: Դա միանգամայն բնական և համարժեք պահվածք է, քանի որ Երևանն իրավունք չուներ բաց թողնել այդ գործոնը քարոզչական պատերազմում դիրքային առավելության հասնելու կամ որոշակի խնդիրներ լուծելու համար: Մյուս կողմից, սակայն, այստեղ իհարկե հարց է առաջանում, թե արդյո՞ք ներքին, այսինքն՝ հայաստանյան լսարանից բացի, հայկական կողմը նույն աշխուժությամբ և արդյունավետությամբ աշխատել է արտաքին լսարանի վրա:

Այստեղ իհարկե կա բավական նուրբ մի պահ՝ կոռուպցիոն հերթական սկանդալում ներգրավված է ռազմավարական դաշնակից կոչվող պետության ռազմաարդյունաբերությունը, մասնավորապես «Ռոսօբորոնէքսպորտ»-ը, ինչը թերևս հանդիսանում է Հայաստանին կաշկանդող հանգամանք: Ի վերջո ներքին լսարանի համար այդ հանգամանքը թաքցնել հնարավոր է, իսկ ահա արտաքին լսարանում դա անկասկած առաջացնելու է հարցեր: Իսկ հարցեր ադրբեջանական հերթական կոռուպցիոն սկանդալն առաջացնում է շատ, այդ թվում՝ կապված իհարկե մեր, այսպես ասած, դաշնակցային բլոկների կամ գոտու՝ Եվրասիայի վերաբերյալ: Բանն այն է, որ մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը պարբերաբար մերկացնում Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը, իսկ Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչներն էլ խրոխտ տոնով պահանջում են Արևմուտքից քայլեր ձեռնարկել, պատժել Ադրբեջանին այդ խավիարային կոռուպցիոն գործարքների համար: Եվ սա իհարկե լիովին արդարացի պահանջ է:

Միևնույն ժամանակ սակայն հարց է առաջանում, իսկ արդյո՞ք Ադրբեջանի խավիարային կոչված դիվանագիտությունն ու կոռուպցիոն սարդոստայնը տարածվում է միայն Եվրոպայում: Իսկ Եվրասիայո՞ւմ: Եվ այստեղ իհարկե «Ռոսօբորոնէքսպորտ»-ի մասնակցությունը հերթական կոռուպցիոն աղմուկին տալիս է այդ հարցի հստակ պատասխանը, թեև, անկասկած, դրական պատասխանի հարցում այլ օրինակները ևս բազմաթիվ են: Սակայն եվրասիա-ռուսական գոտում Ադրբեջանի «խավիարային» դիվանագիտությունը մնում է այսպես ասած չբացահայտված, իսկ Հայաստանի որևէ իշխանական ներկայացուցիչ որևէ պահանջ չունի եվրասիացի գործընկերներից: Եվ դա այն դեպքում, երբ այստեղ ադրբեջանական լոբբինգի գծած ճանապարհային քարտեզով աշխատում են ոչ թե ինչ որ առանձին պատգամավորներ կամ դիվանագետներ, այլ ամբողջ պետական քաղաքականություն իրականացնող թիմեր: Այն խավիարային ծավալների համեմատ, որ նշմարվում են Եվրասիայում, Եվրոպայում եղած ադրբեջանական խավիարը ուղղակի թեթևակի «համտեսի» համար է: Եվ ավելին, «համը հանում» է ոչ թե Եվրոպայում «տարածված» ադրբեջանական խավիարը, այլ Եվրասիայում եղածը, որովհետև հենց դրանից է սնվում ադրբեջանական ռազմատենչության եվրասիա-ռուսական ռազմա-քաղաքական թիկունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում