Երևանի «Բանանցը» տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ պայմանագիր է ստորագրել 18-ամյա գանացի կիսապաշտպան Կվասի Սիբոյի հետ:
Գանական «Չիտահ» ակումբից տեղափոխված ֆուտբոլիստը մինչև «Բանանցին» միանալը մեկ ամիս փորձաշրջան է անցնել ռուսական «Կրասնոդար» ակումբում:
«Կվասի Սիբոն լավ որակներ ունեցող երիտասարդ ֆուտբոլիստ է, խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում: Բացի այն, որ լավ է գործում պաշտպանվելիս, նաև լավ գրոհ է սկսում: Ավելի շատ ապագայի համար համար է երիտասարդ, բարձր որակներ ունեցող այս ֆուտբոլիստը»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:
Հավելենք, որ Կվասի Սիբոյի հասակն է 182 սմ, քաշը՝ 72 կգ: