Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը օրեր առաջ հայտարարել էր, որ կհարվածի «Матч ТВ»-ի մեկնաբան Թիմուր Ժուրավլևի դեմքին։ Ժուրավլևը հարցազրույցի ժամանակ պրովոկացիոն հարցեր է տվել Գրիգորյանին, վերջինս էլ կարծում է, որ Ժուրավլևը փորձել է իրեն հունից հանել։
Սպորտային մեկնաբանը պատասխանել է Ալեսքսանդր Գրիգորյանի՝ իր հասցեին հնչեցրած արտահայտությանը։
«Ես այս իրավիճակին չեմ վերաբերել որպես վիճաբանության։ Այս իսկ պատճառով Գրիգորյանի՝ դեմքիս հարվածելու հայտարարությունը անակնալի բերեց ինձ։ Կարծես Գրիգորյան կրկին ցնդել է։ Ըստ իս, այդ հարցազրույցի ժամանակ ամեն մեկն իր գործն էր անում․լրագրողը հարցնում էր, մարզիչը՝ պատասխանում։
Հարկ է հասկանալ, որ հարցազրույցը տեղի ունեցավ մեկ ու կես ժամանոց լարված խաղից հետո։ Համը հանեցի՞ հարցեր տալիս․ միգուցե։ Գրիգորյանը հայտնի է որպես շատախոս մարզիչ, այդ իսկ պատճառով որոշեցի մի քանի ավել հարց տալ։ Մեզ համար Գրիգորյանը գտածո է, և եթե նա մտել և խառնվել է այս խաղին, ուրմեն չպետք է բողոքի և ամեն բան վերածի հաշվեհարդարի», – ասել է «Матч ТВ»-ի մեկնաբան Թիմուր Ժուրավլևը։