Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլում անցկացրել են 25 մարդու ձերբակալման գործողություն՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը մասնակցության կասկածանքով։ Այս մասին հայտնում է Anadolu գործակաությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Նշվում է, որ ձերբակալվածների թվում են գրոհայինների 3 առաջնորդներ և 22 օտարերկրացիներ։