Wednesday, 24 04 2024
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը

Վաշինգտոնի անգնահատելի աջակցությունը Երևանին, որը փողով չի չափվում

ԱՄՆ սենատի Հատկացումների հանձնախումբը վավերացրել է Արցախի և Հայաստանի վերաբերյալ մի շարք որոշումներ։ Դրանցից մեկի համաձայն, Հայաստանի տրամադրվող օժանդակությունն ավելանում է՝ հասնելով 20.7 մլն դոլարի: Մեկ այլ որոշմամբ, հանձնախումբը Թուրքիային և Ադրբեջանին զենք վաճառելու սահմանափակումներ է դրել՝ միաժամանակ շեշտելով Արցախի իշխանություններին ուղղակի օժանդակություն տրամադրելու կարևորությունը։

Օրինագիծն առաջ են քաշել սենատորներ Քրիս Վան Հոլընն ու Փեթրի Լիհինը: Հայաստանի օժանդակության համար առաջարկված գումարը 14 միլիոնով գերազանցում է նախագահ Թրամփի առաջարկը: ԱՄՆ սենատի Հատկացումների հանձնախմբի այս որոշումները կարևոր քաղաքական նշանակություն ունեն, որովհետև ֆինանսական օգնությունների կամ սահմանափակումների միջոցով Վաշինգտոնն, ըստ էության, ուրվագծում է իր տարածաշրջանային քաղաքականությունը, վերաբերմունքն այս կամ այն երկրի հանդեպ: Սա ամերիկյան վերնախավի քաղաքական արձագանքն է Ադրբեջանում և Թուրքիայում խորացող ավտորիտար միտումներին, Անկարայի և Բաքվի ագրեսիվ արտաքին քաղաքականությանը:

ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ գնալով ավելանում է Հայաստանի կարևորությունը և սրա խոսուն դրսևորումն այն է, որ Սենատի կողմից Հայաստանի օժանդակության համար առաջարկված գումարը 14 միլիոնով գերազանցում է նախագահ Թրամփի նախատեսածը: Այս բարենպաստ ֆոնի ձևավորման վրա, անշուշտ, դրական ազդեցություն ունի ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների գործունեությունը, որոնք ավանդաբար ավելի արդյունավետ են աշխատում ամերիկյան օրենսդիր պալատների՝ Կոնգրեսի և Սենատի հետ:

Մյուս կողմից` պետք չէ անտեսել տարածաշրջանում ստեղծված համատեքստը, որը չի կարող ազդեցություն չունենալ Վաշինգտոնի քաղաքականության վրա` որքան էլ դրանում տակավին մեծ է մնում անորոշության գործոնը: Այս գործընթացներում առկա է մեկ այլ կարևոր հանգամանք, որի վրա անհրաժեշտաբար ուշադրություն պետք է դարձնեն Երևանում` հատկապես, որ մյուս տարվա ապրիլից Հայաստանն ամբողջովին անցում է կատարում խորհրդարանական կառավարմանը:

Թրամփի նախագահության ամիսներին, հատկապես` Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծի ընդունումից հետո, ամերիկյան արտաքին քաղաքականության ձևավորման վրա շեշտակի մեծացել է Կոնգրեսի ազդեցությունը, եթե չասենք, որ Թրամփի վարչակազմն, ըստ էության, զրկվել է մանևրելու կամ սկզբունքային հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից: Սա ազդակ է Հայաստանի համար խթանել խորհրդարանական դիվանագիտության զարգացումն և ակտիվ աշխատանք տանել ԱՄՆ Կոնգրեսի հետ, մանավանդ` դրա կարևորությունը հատուկ ընդգծել էր նաև դեսպան Ռիչարդ Միլսը, երբ ընտրություններից հետո այցելել էր Հայաստանի խորհրդարան: Հայաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդարանական կայուն և արդյունավետ հարաբերությունների ստեղծումը պետք է առաջնահերթություն հռչակվի նաև հայկական լոբբիստական կազմակերպությլւնների վրա, մանավանդ, որ այդ հանգամանքն անուղղակիորեն իր դրական ազդեցությունն է ունենալու նաև ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում