Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Մշակույթի նախարարությունն արգելել է պատմական հուշարձանների տարածքում թաղումներ իրականացնել

ՀՀ մշակույթի նախարարությունը շրջաբերական է նախապատրաստում այն գյուղապետների համար, որոնց ղեկավարած համայնքների սահմաններում պատմական գերեզմանատներ ներառող հուշարձաններ կան։

Նախարարությունը նախազգուշացնում է, որ այդ գերեզմանատները նոր թաղումների համար փակ են։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությունում հուշարձանների վերականգնման բաժնի պետ Գայանե Նազլուխանյանը զեկուցել է, որ Սանահին գործուղման ճանապարհին նույնանման հարցով ահազանգ են ստացել Արդվի գյուղի Ս. Հովհան Օձնեցու մատուռ-դամբարանի տարածքում կատարված նոր հուղարկավորության վերաբերյալ և անմիջապես գնացել այնտեղ:

«Ամբողջ տարածքը նայեցինք. իմ և խմբի մասնագետների կարծիքով` այնտեղ վերջին մի քանի տարվա ընթացքում թաղում չի եղել։ Քիչ առաջ խոսեցի Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բազալյանի հետ, որի պնդմամբ` անցյալ տարվա նոյեմբերին և այս տարվա հուլիսին այնտեղ նոր թաղումներ են եղել։ Մենք այնտեղ նման բան չենք տեսել»,-ընդգծել է Գայանե Նազլուխանյանը:

Մշակույթի նախարարությունը գրավոր դիմել է Արդվիի գյուղապետին, որպեսզի հետայսու նման բան թույլ չտա հուշարձանի տարածքում։

Նախարարության համապատասխան հանձնաժողովը Սանահինի վանական համալիր էր գործուղվել դատախազության գրության հիման վրա։ Գայանե Նազլուխանյանի փոխանցմամբ` չափագրել են տարածքի պահպանական գոտին, և հստակ երևացել է, որ այնտեղ վերջերս հուղարկավորված մարդու գերեզմանը կիսով չափ գոտուց ներս է։ Կազմվել է նաև նախահաշիվ, թե որքան գումար կարժենա տեղաշարժված երկու հին տապանաքարերը վերատեղադրելու համար։ Եզրակացություններն ուղարկվել են Լոռու մարզային դատախազություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում