Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Կարծում եմ՝ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ «Ելք»-ի նախաձեռնությանը. Վոլինկին

Չինաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում կազմակերպված միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

«Առաջին լրատվական»-ի հարցը Ռուսաստանի դեսպանին վերաբերում էր Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցին Չինաստան և հայ-չինական բանակցություններին՝ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական հարաբերությունները զարգացնելու շուրջ: Եվ քանի որ ռուսական որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես՝ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության կայքը, քննադատել էին այդ փաստը («ՌԻԱ Նովոստի»-ի հոդվածի մասին կարդացեք այս հղումով), դեսպան Վոլինկինին խնդրեցինք հայտնել Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի և Չինաստանի ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է և հիմնական գործընկերը ռազմական ոլորտում:

Դեսպանը նախ պատասխանեց, թե չի տեսել որևէ քննադատություն՝ ակնարկելով, որ նշված հոդվածը հեռացվել է ria.ru կայքից. «Որտե՞ղ է «ՌԻԱ Նովոստի»-ի հոդվածը: Ցո՛ւյց տվեք: Չկա՛ այդպիսի հոդված: Ինչո՞ւ պիտի մեկնաբանենք մի բան, որը չկա»:

Հետո ավելացրեց հետևյալը. «Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է զարգացնել համագործակցություն՝ ում հետ ուզում է: Հայաստանը և Ռուսաստանը բարեկամ երկրներ են: Չի կարելի բարեկամություն անել ինչ-որ մեկի դեմ: Դա սրտից է բխում: Իսկ եթե ինչ-որ մեկի դեմ է, ապա դա արդեն բարեկամություն չէ»:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանն անդրադարձավ նաև ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությանը՝ Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ:

«Եթե նրանք ուզում են առաջ քաշել այդ նախաձեռնությունը, խնդրեմ, ոչ ոք նրանց չի խանգարում: Այլ հարց է, թե որքանո՞վ է դա պետք Հայաստանին: Կարծում եմ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը համաձայն չէ այդ նախաձեռնությանը, քանի որ նրանք տեսնում են Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու ակնհայտ առավելությունները»,- մեկնաբանեց դեսպան Իվան Վոլինկինը:

Դիվանագետը հրաժարվեց մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատությունը Ուկրաինային ամերիկյան զենք մատակարարելու կապակցությամբ, մասնավորապես այն հարցը, թե Պուտինի այս հայտարարությունը չի՞ հակասում Ռուսաստանի քաղաքականությանը Հարավային Կովկասում, որովհետև Ռուսաստանը մի կողմից՝ քննադատում է այլ երկրների կողմից զենքի մատակարարումը Ուկրաինային, իսկ մյուս կողմից՝ մի քանի միլիարդ դոլարի արժողությամբ զենք է վաճառել Ադրբեջանին: «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին դեսպան Վոլինկինը պատասխանեց, թե իր կողմից՝ որպես դիվանագետի, Էթիկապես սխալ կլինի մեկնաբանել սեփական երկրի նախագահի խոսքերը:

«Դուք այլ թեմաներ չունե՞ք: Դուք ամեն անգամ նույն հարցն եք տալիս: Ինչքա՞ն կարելի է դրա մասին խոսել: Այստեղ ամեն ինչ պարզ է, Ռուսաստանի բոլոր ղեկավարներն արդեն հայտնել են իրենց տեսակետն այդ հարցի վերաբերյալ: Ես այդ թեմայի մասին չեմ խոսելու: Մի՞թե այլ հարցեր չունեք»,- ավելացրեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը:

Ռուսաստանի նախագահը սեպտեմբերի 5-ին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարել էր, թե Միացյալ Նահանգների կողմից զենքի մատակարարումը Ուկրաինային միայն կխորացնի կոնֆլիկտը Ուկրաինայի արևելքում և կհանգեցնի զոհերի թվի աճին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում