Thursday, 28 03 2024
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը

Լավ է, որ «Ելք»-ն այդ հարցը բարձրացնում է, մեկ է՝ մի գեղեցիկ օր Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս է գալու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

-«Ելք» դաշինքը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու հայտարարության նախագիծ է պատրաստել։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ հեռանկարներ ունի այս առաջարկը։

Չեմ կարծում, թե այդ նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի, բայց քննարկումն օգտակար կլինի։ Մի գեղեցիկ օր, իհարկե, դա տեղի է ունենալու՝ կամ ԵԱՏՄ-ն է վերանալու առհասարակ, կամ էլ մենք ենք դուրս գալու, բայց որ տեղի է ունենալու՝ ես դրանում վստահ եմ։ Քննարկումը լավ է, ապագային միտված հարցադրում է, որը պետք է դեռ վաղուց բարձրացվեր։

-Իսկ ինչպե՞ս անել, որ սա չմնա զուտ որպես «Ելք»-ի նախաձեռնություն, այլ ընդգրկի ամբողջ հասարակական, քաղաքական դաշտը։

-Երբ իրավիճակը հասնում է նրան, որ հասարակությունն ամբողջովին օտարվում է իշխանությունից՝ ակտիվ քաղաքական դրսևորումներ դժվար է սպասել։ Հասարակության և իշխանության միջև անջրպետը շատ մեծ է, կտրված են իրարից։ Այն հարցերը, որոնք իշխանության դաշտում պետք է իրականություն դառնան ու լուծում ստանան, հասարակությանը չեն հետաքրքրում։ Իսկ դա, ըստ իս, շատ վտանգավոր է։

-Այդ օրակարգը կարո՞ղ է մարդկանց փողոց դուրս բերել։

-Չեմ կարծում։ Մարդկանց փողոց դուրս գալը այդպես միանգամից չի լինում։ Ինչ-որ բանից պետք է սարսափելի մեծ դժգոհություն լինի, իսկ այսօր ԵԱՏՄ-ից այդպիսի մեծ դժգոհություն չկա։ Կամ էլ պետք է հասարակությանը տանող ուժ լինի, որ մարդիկ հավատան, իսկ այսօր այդպիսի ուժ չկա։

-Մոսկվան ինչպե՞ս կարձագանքի այս տրամադրություններին՝ թեկուզ եթե դրանք ընդդիմության մակարդակով են հնչեցվում։

Իհարկե իրենց նման նախաձեռնությունները դուր չեն գա, հերթական կոպիտ արձագանքը կլինի։ Որևէ երկրորդական աստիճանի մարդ Հայաստանի սուվերենությունը ոտնահարող, ոչ ականջահաճո բաներ կասի, բայց դա մեզ չպետք է հետաքրքրի։ Ես կարևոր եմ համարում այդ հարցի բարձրաձայնումը, թեկուզ և միայն քննարկումը՝ առանց դրական արդյունքների։

-2018 թվականի վարչապետի հարցը կարո՞ղ է մարդկանց ոգևորող և փողոց դուրս բերող օրակարգ լինել։

-Ինձ թվում է՝ ոչ։ Այդ թեման հասարակությանը շատ քիչ է հետաքրքրում։ Բոլորը հասկանում են, որ իշխանության՝ կոնկրետ խմբավորման մնալու խնդիրը լուծված է։ Իսկ թե նրանցից կոնկրետ որ մեկը կլինի՝ հասարակության կյանքում մեծ բան չի փոխվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում