Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունն ու Սերժ Սարգսյանի ցմահ ղեկավարումը. կապ կա՞ արդյոք. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ստացվում է, որ քաղաքական աշուն մուտք ենք  գործում օրակարգային երկու հարցով. «Ելք» խմբակցության առաջարկությունը՝ ԵՏՄ-ում ՀՀ անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ, և հարցը, թե 2018-ի ապրիլից հետո, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, ով կլինի ՀՀ վարչապետը, այսինքն այսուհետ նաև՝  պետության առաջին դեմքը: Ընդ որում, այս երկու հարցերից առաջինը որոշակիորեն նաև արտաքին քաղաքական հարց է, իսկ երկրորդը ֆորմալ առումով զուտ ՀՀԿ-ին վերաբերող հարց է:

Որովհետև, ինչպես լրագրողների հետ զրույցում ճիշտ ձևակերպեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անցած խորհրդարանական ընտրություններում մարդիկ իրենց ձայները տարբեր մոտիվացիաներով տվել են ՀՀԿ-ին, ուստի մինչև 2022 թվականը երկրի ղեկը հանձնել են այս կուսակցությանը: Իսկ թե ՀՀԿ-ն ում հարմար կգտնի այդ դերում, արդեն ներքին կուսակցական խնդիր է:

Մյուս կողմից՝ այս հարցը և իր մեջ նաև արտաքին քաղաքական էլեմենտ պարունակող «Ելք»-ի առաջարկը նաև փոխկապակցված են և ձևավորում են ՀՀ ներքաղաքական միակ օրակարգը:

Ու թեև օրակարգը մեկն է, իսկ քաղաքական խաղացողների թիվը՝ խիստ սահմանափակ, կոմբինացիաները, որ հնարավոր են այն առաջ մղելու ընթացքում, բավականին բազմազան են: Օրինակ, եթե «Ելք»-ին հաջողվի հանրային աջակցություն ստանալ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության շուրջ, այն կարող է վերածել կոնկրետ գործողության, ինչը կսասանի ՀՀԿ-ի դիրքերը:

Ճիշտ է, ընդունված է համարել, որ ՀՀ բնակչության դիրքորոշումը միշտ էլ հօգուտ ԵՏՄ-ի կլինի, սակայն այսօր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի հրապարակած հարցման տվյալները ցույց են տալիս, որ դա խիստ չափազանցված համոզմունք է: Համենայնդեպս, ըստ այդ հարցման արդյունքների՝ հանրության տրամադրությունները ԵՏՄ-ի և Եվրոպական ինտեգրացիոն ուղղությունների միջև սահմանագծին են, ինչպես նաև այնքան էլ միանշանակ չէ, որ ՀՀ քաղաքացիների անվերապահ վստահում են Ռուսաստանին և երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը կապում այդ երկրի հետ:

Հայաստանի աշխարհաքաղաքական բևեռների ընտրության-չընտրության հարցը որևէ քաղաքական ուժ ուղղակիորեն օրակարգ չի բերել: Համենայնդեպս խորհրդարանում նման քննարկում չի եղել: Հայաստանի ընդդիմադիր և ոչ իշխանական բոլոր քաղաքական ուժերը այժմ համերաշխ են մի հարցում. Հայաստանում իշխանության փոփոխության պահանջարկը նախ պետք է հանրության մեջ ձևավորվի, ապա նաև համապատասխան պատվեր իջեցվի քաղաքական ուժերին: Քանի դեռ նման պրոցես գոյություն չունի, իշխանության փոփոխության կամ Սերժ Սարգսյանի վերարտադրության անթույլատրելիության մասին խոսակցությունները ժամանցային նշանակությունից այն կողմ չեն անցնի:

Ընդ որում հարցը, թե արդյոք Սերժ Սարգսյանը կդառնա՞ վարչապետ, թե՞  ՀՀԿ-ն այլ անձի կնշանակի այդ պաշտոնում, ավելի շատ էսթետիկական նշանակություն ունի, քան քաղաքական: Ինչ խոսք, Սարգսյանի մնալով Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի շարքերն անցնելը շատ ավելի մեծ դիսկոմֆորտ կառաջացնի:

Ու ստացվում է, որ «Ելք»-ի նախաձեռնությունը՝ Սերժ Սարգսյանի իշխանության որդեգրած՝ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու ուղղությամբ, տեսանելի ապագայում Հայաստանում իշխանության փոփոխության միակ հիմքը կարող է լինել: Հուսանք, որ այս հարցով քաղաքական բանավեճը ավելի համարձակ կլինի, քան մինչև այժմ է, որովհետև ի վերջո ՀՀ քաղաքացիներիս իսկապես անհրաժեշտ են լուրջ հիմնավորումներ, փաստարկներ և հակափաստարկներ, թե իրականում ինչ  կկորցնի և ինչ կշահի Հայաստանը ռուսական ինտեգրացիոն միավորից կամ ռուսական անվտանգության համակարգից դուրս գալու դեպքում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում