Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի ռազմական այլընտրանքը. ի՞նչ զենք կարող ենք գնել Չինաստանից

Հայաստանը վաղուց է փնտրում այլընտրանքային գործընկեր պաշտպանության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, և Չինաստանն այս իմաստով ճիշտ ընտրություն է, կարծում են ռուս փորձագետները՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը «մենաշնորհային դիրք» ունի Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների ոլորտում: Իսկ Չինաստանն այս իմաստով հարմար տարբերակ է, քանի որ աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկն ունեցող այս երկրի հետ, մի կողմից, կարելի է արդյունավետ համագործակցություն զարգացնել ռազմական ոլորտում, և մյուս կողմից՝ դա չի առաջացնի Ռուսաստանի բացասական արձագանքը:

Չինաստանը կանգնում է Հայաստանի կողքին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցը Չինաստան և բանակցությունները Չինաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հայկական մեդիադաշտում վերջին օրերին քննարկվող կարևոր թեմաներից են: Այս թեմային անդրադարձել ենք նախորդ հրապարակման մեջ: Պարզապես հիշեցնենք, որ այցի ընթացքում ՀՀ ՊՆ ղեկավարի մի շարք կարևոր հանդիպումեր էր ունեցել՝ մասնավորապես Չինաստանի պաշտպանության նախարարի, ինչպես նաև չինական ռազմաարդյունաբերության երկու հսկաների՝ «Պոլի գրուպ» և «Նորինկո» ընկերությունների ղեկավարների հետ: Վիգեն Սարգսյանը խոսել էր Չինաստանից զենք գնելու հնարավորության մասին՝ ասելով, որ մենք ունենք հիմնական դաշնակից, որը սպառազինության խոշորագույն մատակարարներից է աշխարհում: Եթե դրանից դուրս լինեն հնարավորություններ, որոնք կարող են մեզ հետաքրքրել, Հայաստանը կշարունակի նաև այդ երկխոսությունը՝ մասնավորապես չինական զենքի մատակարարներ հետ:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ հայ-չինական հարաբերությունների առանցքում ռազմաքաղաքական երկխոսությունն է, իսկ ռազմատեխնիկական գործակցությունն ընդամենը միջոց է:

Երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ Չինաստանը Հայաստանին ավելի քան 10 միլիոն չինական յուանի (ավելի քան 1,5 միլիոն ամերիկյան դոլարի) չափով ռազմական անհատույց օգնություն կտրամադրի: Նշվում է, որ դրանք լինելու են «ոչ մահաբեր միջոցներ»: Ինչպես նախարար Վիգեն Սարգսյանն է մեկնաբանում՝ Չինաստանի ռազմական օգնությունը կարևոր է ոչ միայն նյութական աջակցության առումով, այլև որպես քաղաքական որոշում՝ կանգնելու Հայաստանի կողքին:

Իրավունք ունի, բայց չունի

Հայկական բանակի զինանոցում արդեն իսկ կան չինական արտադրության որոշ զինատեսակներ, ինչպես օրինակ «AR1A» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Նկատի ունենալով այս հանգամանքը՝ ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը միանգամայն հնարավոր է համարում Չինաստանից նոր զինատեսակների գնումը Հայաստանի կողմից: Միաժամանակ նա շարունակում է մնալ իր համոզմանը, որ պաշտոնական Երևանը բանակցում է չինական կողմի հետ ավելի շատ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու, քան թե չինական զենք ձեռք բերելու նպատակով: Փորձագետը կարծում է, թե հայկական կողմը Ռուսաստանին «շանտաժի ենթարկելու» միջոցով փորձում է իջեցնել Հայաստանին մատակարարվող ռուսական զենքի գինը:

«Չինական զենքը բավական մոտ է սովետական և ռուսական զինատեսակներին, ուստի հայկական բանակը շատ հեշտությամբ կմարսի այն: Այն մոտ է ռուսական զենքին և՛ բնութագրով, և՛ գաղափարապես, այնպես որ Հայաստանը կարող է գնել չինական զենք, որպեսզի Ռուսաստանը ավելի զիջող դառնա: Կարծում եմ, որ Հայաստանն ուզում է, որ Ռուսաստանն իրեն վաճառի որքան հնարավոր է՝ շատ զենք, և որքան հնարավոր է՝ էժան, և այս կապակցությամբ նա կարող է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա մրցակցի՝ Չինաստանի միջոցով»,- կարծիք հայտնեց փորձագետը:

Ալեքսանդր Խրամչիխինը չի կարող հստակ նշել, թե կոնկրետ ի՞նչ զինատեսակներ, ռազմական տեխնիկա կամ ռազմական արտադրանք կարող է Հայաստանը գնել չինական զենքի արտադրողներից, բայց ենթադրում է, որ հայկական զինուժին առաջին հերթին հետաքրքրում է զրահատեխնիկան: Իսկ ընդհանրապես՝ հայկական կողմին հետաքրքրում է ցանկացած զինատեսակ:

Ինչո՞ւ է Մոսկվան այդքան կտրուկ արձագանքում այլ պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին՝ մասնավորապես պաշտպանական ոլորտում: Չէ՞ որ Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի անկախ քաղաքականություն վարելու:

Հարցին Խրամչիխինը պատասխանեց, թե Հայաստանը, իհարկե, իրավունք ունի այլ երկրների հետ հարաբերություններ ունենալու, բայց Ռուսաստանը, բնականաբար, չի ուզում, որ Հայաստանը դուրս գա իր «ազդեցության գոտուց», հատկապես, եթե հիշենք այն փաստը, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է:

Չի կարելի կողմնորոշվել միայն դեպի Ռուսաստան

Ռուսաստանի Ռազմական քաղաքագետների ասոցիացիայի փորձագետ Ալեքսանդր Պերենջիևն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հետևյալը, որ Հայաստանը վաղուց է փնտրում այլընտրանք Ռուսաստանին պաշտպանական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, և հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը մենաշնորհային դիրք ունի Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում, Հայաստանը փորձում է գտնել այնպիսի խոշոր ռազմական գործընկեր, որի հետ հնարավոր կլինի ձևավորվել արդյունավետ համագործակցություն, և մյուս կողմից՝ դա չի առաջացնի Մոսկվայի բացասական արձագանքը:

«Չինաստանը հենց այն գործընկերն է, որը ստեղծում է այդ այլընտրանքը Հայաստանի համար և թույլ է տալիս ապահովել ռազմական գործակցության որոշակի արդյունավետություն, առավել ևս որ Չինաստանը զգալի դեր է խաղում այս ոլորտում»,- նշեց Պերենջիևը:

Մյուս կարևոր հանգամանքն այս համատեքստում այն է, որ Հայաստանը գործընկեր պետության կարգավիճակ ունի Շանհայան համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ), մի կազմակերպության, որտեղ առանցքային դեր են խաղում մասնավորապես Չինաստանը և Ռուսաստանը. «Հնարավոր է, որ Հայաստանը, ինչպես և Բելառուսը ստանան դիտորդ երկրի կարգավիճակ ՇՀԿ-ում, և եթե խոսում ենք ռազմական համագործակցության մասին, ապա Հայաստանին կարող է հետաքրքրել ՇՀԿ-ի տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցը: Պետք է նաև ավելացնել, որ Ռուսաստանը և Չինաստանը հաճախ անցկացնում են համատեղ զորավարժություններ, որոնց միանում են նաև այլ պետություններ, ուստի Հայաստանը ևս հետաքրքրված է մասնակցելու այս զորավարժություններին հենց Չինաստանի հետ, որովհետև ցանկացած բանակ ընդհանրապես ուզում է վարժանքներ անել ռազմական հզոր պետության հետ, փոխանակվել փորձով, բարձրացնել իր մարտական պատրաստականության արդյունավետությունը»:

Հայաստանի Զինված ուժերը չեն կարող զարգանալ առանց այլ պետությունների հետ համագործակցության, ասում է Ալեքսանդր Պերենջիևը, և չի կարելի կողմնորոշվել միայն դեպի Ռուսաստան և սահմանափակվել Ռուսաստանի հետ համագործակցությամբ:

Ռազմական փորձագետն հետևյալ կերպ է հասկանում Մոսկվայի պաշտոնական մոտեցումը տվյալ հարցին՝ Ռուսաստանը կարող է բացասաբար արձագանքել, եթե Հայաստանը հագործակցի ՆԱՏՕ-ի երկրների հետ, բայց եթե համագործակցությունը ռազմական ոլորտում Ռուսաստանի դաշնակից պետությունների հետ է, ապա Մոսկվայի վերաբերմունքը կլինի դրական:

Մեր զրուցակիցը «հիմարություն» է համարում «ՌԻԱ Նովոստի»-ի՝ «Չինաստան՝ զենքի հետևից. ռուսական «Սմերչը» և «Իսկանդերը» արդեն չեն բավարարում Հայաստանին» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը բացասական լույսի ներքո էր լուսաբանել հայ-չինական բանակցությունները ռազմաքաղաքական հարաբերությունները խորացնելու շուրջ:

«Կարծում եմ, որ Հայաստանը ճիշտ ընտրություն է կատարել, և կարծում եմ, որ հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը ամենայն հավանականությամբ կշարունակի զարգանալ»,- ավելացրեց Ալեքսանդր Պերենջիևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում