Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

30-ամյա անասնապահը անչափահաս երեխայի հետ «Հաղթանակի» այգում սեքսով է զբաղվել

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Վահե Ս.-ի գործի դատական քննությունը:

Արագածոտնի մարզի 30-ամյա բնակիչ, անասնապահությամբ զբաղվող Վահեին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա, լինելով 21 տարին բոլորած անձ, սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չբոլորած՝ դեպքի պահին 14  տարեկան աղջկա հետ:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը  12-ի սահմաններում Վահեն Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքում հանդիպել է 14 տարեկան Թերեզային (անունը փոխված է): Նրանք գնացել են «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ Վահեն սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս Թերեզայի հետ:

Ամբաստանյալ Վահե Ս.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ Թերեզայի հետ ծանոթացել է դեպքից մեկ ամիս առաջ՝ 2016 թվականի սեպտեմբերին՝ «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով:

Հետագա շփումը շարունակել են հեռախոսով: Շփվելու ընթացքում, ըստ Վահեի, Թերեզան ներկայացել է որպես 17 տարեկան: Նա պատմել է, որ ապրում է տատիկի հետ, մայրը գտնվում է Ռուսաստանում:

Թերեզան իրեն նախապես ասել է նաև, որ կույս չէ:

Հետագայում իրենք փոխանակվել են լուսանկարներով: Ապա պայմանավորվել են հանդիպել:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում ինքն ու Թերեզան հանդիպել են «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ: Քայլել  ու զրուցել են: Ինքն առաջարկել է գնալ «Հաղթանակ» զբոսայգի:

Թերեզան համաձայնել է: Երթուղայինով գնացել են այգի: Զբոսնել են, պաղպաղակ են կերել, հյութ են խմել:

Որոշ ժամանակ զբոսնելուց հետո առանձնացել են մի ծառաշատ վայրում: Այնտեղ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել:

Հետո Թերեզայի խնդրանքով ինքը նրան ուղեկցել է «Կիլիկիա» ավտոկայան, որտեղից Թերեզան նստել է երթուղային: Նա ասել է, թե գնում է խորթ եղբոր մոտ:

Երեկոյան ինքը զանգել է Թերեզային, վերջինս ասել է, թե ամեն բան նորմալ է, իրեն դիմավորել են: Հետագայում ինքն իմացել է, որ Թերեզան կորել է:

Ամբաստանյալ Վահեն պնդել է, որ Թերեզայի հետ շփվելիս չի իմացել, որ նա 14 տարեկան է:

Անչափահաս տուժող Թերեզան դատարանում հայտնել է, որ Վահեի հետ ծանոթացել է 2016 թվականի օգոստոսին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով: Վահեն ներկայացել էր Նարեկ անունով:

Իր կայքում նշված է, որ ինքը 14 տարեկան է: Ինքը Վահեի հետ շփվել է նաև հեռախոսով: Նրան հեռախոսով էլ է հայտնել, որ 14 տարին 2 օր առաջ է լրացել: Այո, ասել է նաև, որ ինքը կույս չէ:

Հոկտեմբերի 1-ին Վահեն ասել է, թե հաջորդ օրը գալու է Երևան: Պայմանավորվել են, որ հանդիպեն:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 11-ին, երբ տատիկն աշխատանքի է գնացել, ինքը դուրս է եկել տանից, եկել է  Երևան՝ Վահեի հետ հանդիպելու: Հանդիպել են կայարանում: Զբոսնել են, հետո Վահեն առաջարկել է այգի գնալ:

Երթուղայինով գնացել են «Հաղթանակի» այգի: Իր տված գումարով Վահեն պաղպաղակ ու հյութ է գնել: Այնուհետև նա առաջարկել է առանձնանալ: Գնացել են մի ամայի վայր, նստել են խոտերին: Վահեն համբուրել է իրեն, հանել է իր շորերը, ու փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել: Դա տևել է մոտ երեսուն րոպե:

Հետո հագնվել են, դուրս են եկել այգուց: Ինքը չի ցանկացել տուն վերադառնալ՝ մտածելով, որ իր բացակայության պատճառով վրան կբարկանան:

Որոշել է գնալ ծանոթի տուն: Վահեն ավտոկայանից իրեն նստեցրել է երթուղային: Ինքը մեկնել է ծանոթ տղայի մոտ, նրա հետ անցկացրել է 4 օր, ինչից հետո՝ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին եկել է Երևան ու «Սասունցի Դավիթ» կայարանում հանդիպել է իր մայրիկին: Որպեսզի մայրը չզայրանա իր վրա, նրան պատմել է, իբր՝ իրեն բռնաբարել են: Բայց հետո հասկացել է իր սխալը ու պատմել է իրականությունը:

Թերեզան պնդել է, որ իրենց հանդիպման ժամանակ Վահեն իրեն նույնիսկ  հարցրել է՝ իրո՞ք՝ 14 տարեկան ես, ինքն ասել է՝ հա:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ անչափահաս Թերեզայի կուսաթաղանթը խախտված է, ելնելով այդ խախտման մեծ վաղեմությունից խախտման կոնկրետ ժամանակը հնարավոր չէ նշել…

Դատարանը հետազոտել է ապացույց ճանաչված, «Օդնոկլասնիկի» կայքում Թերեզայի օգտագործած անձնական երկու էջերը, որոնցում նշված էր, որ նա 14 տարեկան է: Էջերում տեղադրված էին աղջկա իրական լուսանկարները:

30-ամյա Վահե Ս.-ն մեղավոր է ճանաչվել 16 տարին չբոլորած՝ իր համար ակնհայտ 14 տարեկան աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Վահեն դատապարտվել է  4  տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Վահե Ս.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում