Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի վրա նետված բումերանգը հարվածեց Բաքվին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել բլոգեր Լապշինին, որի պատմությունը հայտնի է բոլորին: Ալիևը նրան ձերբակալել տվեց Մինսկում, իսկ հետո նրան արտահանձնեցին Ադրբեջան: Նրան մեղադրում են Ստեփանակերտ այցելելու և Ալիևի հասցեին քննադատության համար: Լապշինը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է: Ռուսաստանի՞ն, թե՞ Իսրայելին է Ալիևը ժեստ անում նրան ազատելով: Հազիվ թե Լապշինի ներումն ուղղված լինի Արևմուտքին, որտեղ հերթական տեղեկատվական աղմուկն է Ալիևի կոռուպցիոն գործերի վերաբերյալ: Արևմուտքն Ադրբեջանին Լապշինի մասով պահանջներ առանձնապես չի էլ ներկայացրել: Թեև չի բացառվում, որ Ադրբեջանի նախագահը հերթական կոռուպցիոն սկանդալից օգնություն կամ «ապաստան» է փնտրում Ռուսաստանում կամ Իսրայելում, դրա համար էլ ներում է շնորհում Լապշինին: Ուշագրավ է այն, որ Լապշինին ներում շնորհելու մասին տեղեկությունը զուգորդվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի՝ Իսրայել այցի մասին տեղեկության հետ: Արդյո՞ք Լապշինին ներում շնորհելը կապ ունի այցի հետ, և Բաքուն այդպիսով Հասանովի՝ Իսրայել մեկնելուց առաջ փորձում է ստանալ Թել Ավիվի դրական տրամադրվածությունը: Բայց արդյո՞ք կա այդպիսի խնդիր ընդհանրապես:

Իսրայել-Ադրբեջան ռազմա-տեխնիկական գործակցությունը նորություն չէ, սակայն վերջին շաբաթներին դրանում ի հայտ եկաց խնդիր, կապված իսրայելական անօդաչուների փորձարկման պատմության հետ, որ հայտնվեց իսրայելական մամուլում: Ընդ որում, դա տեղի ունեցավ կարճ ժամանակ անց այն բանից, երբ Հայաստան, ըստ էության, աննախադեպ այցով ժամանեց Իսրայելի տարածաշրջանային գործակցության նախարարը: Այդ այցը գնահատվեց որպես Երևանի և Թել Ավիվի միջև փոխըմբռնման հասնելուն միտված կարևոր քայլ, որը պետք է ներառեր նաև Իսրայելի՝ Ադրբեջանի հետ հարաբերության մեջ որոշակի զսպվածության գործոնը: Արդյո՞ք հենց հայ-իսրայելական փոխըմբռնումը չէր տագնապ հարուցել անօդաչուների մասին տեղեկատվական արտահոսք թույլ տվողներին, ինչով փորձ արվեց լարվածություն մտցնել Հայաստանի ու Իսրայելի միջև, ասելով, որ իսրայելական անօդաչուները հենց իսրայելական մատակարար ընկերության ղեկավարությունը փորձարկել է հայկական դիրքերի վրա՝ Ադրբեջանի պահանջով: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարեց քննություն սկսելու մասին, իսկ որոշ ժամանակ անց էլ եղավ հայտարարություն, որ դադարեցվել է Ադրբեջանին հարվածային անօդաչուների մատակարարումը: Իհարկե խոսքը ժամանակավորապես դադարեցնելու մասին է, սակայն ամենևին չէր բացառվում ավելի երկարաժամնկետ արգելքի հանգամանքը՝ կախված քննության արդյունքից:

Ըստ ամենայնի, հայ-իսրայելական փոխըմբռնման մեկնարկած գործընթացը խոչընդոտելու փորձը չստացվեց, և նույնիսկ բումերանգի նման հարվածեց հենց Բաքվին, և այժմ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը մեկնում է Իսրայել՝ «բումերանգի» հարվածի «վերքերը» բուժելու համար: Հնարավոր է, Լապշինի ներումը այս դեպքում Հասանովի ձեռքին «դեղատոմս» է Իսրայելից դեղ ձեռք բերելու համար: Այդ այցը միաժամանակ հետաքրքրական է երկու հանգամանքի ֆոնային առկայությամբ: Մեկն այն, որ օգոստոսի 23-ին, Պուտինը Սոչիում միևնույն օրը հանդիպում ունեցավ Իսրայելի վարչապետի, հետո Սերժ Սարգսյանի հետ, և նաև օրեր առաջ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Չինաստան այցի, որն ըստ ռուսական մամուլի՝ պայմանավորված էր ադրբեջանական անօդաչուների դեմ չինական հակազդեցության միջոցներ ձեռք բերելու նպատակով: Ընդ որում հետաքրքիր է, որ ռուսական «ՌԻԱ Նովոստի» պետական գործակալությունն այդ կապակցությամբ բավական խանդոտ հոդված էր հրապարակել, որը սակայն շատ շուտով ջնջվեց, հարց առաջացնելով, թե արդյո՞ք այդ հոդվածը չէր արտահայտել Բաքվի անհանգստությունը:

Ադրբեջանը կարծես թե հայտնվում է որոշակի օղակում, կամ ծուղակում, երբ անգամ ոչ վաղ անցյալի սերտ դաշնակիցներն ու ռազմական մատակարարները, մեղմ ասած, ոչ այնքան մեծ հաճույքով են ինչ որ բան պայմանավորվում Բաքվի հետ: Անգամ «մեծ եղբայր» Էրդողանը նախընտրեց հետաձգել Բաքու այցն ու նախ այցելել Ղազախստան՝ իսլամական կոնֆերանսի երկրների հավաքին մասնակցելու համար, որից հետո նոր միայն մեկնել Բաքու: Բաքվի ծուղակը նշանակում է տարածաշրջանի կայունության ավելի բարձր մակարդակ: Հայկական դիվանագիտության խնդիրը պետք է լինի այդ իրավիճակն օգտագործել ծուղակն իրավիճակայինից ռազմավարականի վերածելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում