Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Սերժ Սարգսյանը հասցրել է մեսիջն ու կարճել գործը

Կլինի՞ Հայաստանում որևէ մեկը, որը կզարմանա այսպես ասած ՍԱՍ-ի ձայնագրության գործի կարճման կապակցությամբ, որ վերաբերում է ընտրական գործընթացի վերաբերյալ հրապարակված հայտնի նյութին: Արդյո՞ք կան մարդիկ, որոնք կարծում էին, որ ձայնագրության վերաբերյալ քննությունն ունենալու է այսպես ասած իր տրամաբանական ավարտը, ու այդ ավարտն այլ բան է լինելու, քան գործի կարճումը: Եթե այո, ապա այդ մարդիկ կարող են մասնակցել միամտության կամ ինքնախաբեության աշխարհի առաջնությանը, որովհետև եթե այդպիսի առաջնություն երբևէ անցկացվի, նրանք հաղթողի անվիճելի հավակնորդներ են:

Իրականում, Հայաստանում հազիվ թե որևէ մեկի համար այդ գործի կարճումն առաջացնի զարմանք: Ավելորդ է նույնիսկ քննարկել պատճառները, մոտիվները և այլն, թե ինչու պետք է գործը կարճվեր: Ավելի դժվար է պատասխանել, թե ինչու պետք է կարճվեր: Որովհետև չկարճելը նշանակում էր լուրջ հարված համակարգի հիմքերին: Մինչդեռ իրականում լուծվել են հակառակ նշանակության հարցեր, այսինքն՝ համակարգի հիմքերը, ճաքերը լցնելու հարցեր: Այդ իմաստով ՍԱՍ-ի գործն ըստ էության համակարգային ռևիզիայի օրինակ էր, որի միջոցով իրականացվեց կարևորագույն գործընթաց խորհրդարանական ընտրություններից հետո: Այդ ընտրություններում ՀՀԿ մեծամասնությունն ապահովվեց, այսպես ասած՝ ռեյտինգային ընտրակարգով թեկնածուների «անհատական ազատության» շնորհիվ, երբ նրանց տրվել էր բավական նկատելի «ինքնավարություն» տեղերում՝ ՀՀԿ համար առավելագույն ձայներ ապահովելու համար: Այդ ձայների շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել անաղմուկ ընտրություն օպերացիան, որ Սերժ Սարգսյանին խիստ անհրաժեշտ էր Արևմուտքի հետ հետագա հարաբերությունների, հետնախագահական պլանների համար: Մյուս կողմից, սակայն, ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ընկնում էր ռեյտինգայինների ապահոված անաղմուկ ընտրության պարտքի տակ, ինչը նշանակում է, որ իրավիճակի խորքային թելադրողը նրանք են, այսինքն՝ պարտատերերը, ոչ թե պարտապան Սարգսյանը:

ՍԱՍ-ի ձայնագրությունն ըստ էության հիշեցում էր, որ իրականում պարտապանն ու պարտատերը հակառակ դասավորությամբ են, և Սերժ Սարգսյանը, եթե պարտք է ռեյտինգայիններին ձայներով, ապա նրանք պարտք են Սերժ Սարգսյանին «ազատությամբ», և եթե փորձեն ձայների հանգամանքը խաղարկել ներիշխանական դասավորությունների հարցում, ապա կարող են նրանց մասով էլ ի հայտ գալ այնպիսի ձայնագրություններ, ինչպիսին հանրությունը լսեց ռելտինգայիններից մեկի առումով: Մեսիջն այսպես ասած հասցեագրված է, իսկ գործը՝ կարճված: Ընդ որում, ձայնագրության հրապարակումից մի քանի շաբաթ անց տեղեկություն եղավ, որ ՍԱՍ-ի Արտակը մասնակցել է Սերժ Սարգսյանի թոռնիկի՝ բավական նեղ, մտերմիկ շրջանակում կազմակերպված ծննդյան տարեդարձի արարողությանը: Այսինքն՝ ՍԱՍ-ի Արտակը դասվեց Սերժ Սարգսյանի «մտերիմների» շարքին և այդ իմաստով նույնիսկ հավանական է, որ ձայնագրությունը ինչ որ իմաստով նաև մտերիմ ծառայություն էր Սերժ Սարգսյանին՝ համակարգի մյուս ռեյտինգայիններին մեսիջ հասցնելու իմաստով: Հազիվ թե նրանցից որևէ մեկի մասով կասկած լինի, որ այդպիսի ձայնագրություններ կան իրենցից յուրաքանչյուրի մասնակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում