Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Տրորել քիթը, քաշել ականջները․ Քոչարյանի «պատրոնը» նոր տեր է փնտրում

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ, պատգամավոր Իշխան Զաքարյանն «ընդհատակից» դուրս է եկել և «համահայկական» օրակարգով, «էրգրի» կարոտով լեցուն հարցազրույց է տվել կայքերից մեկին: Սակայն այս ծավալուն հուզախառն, հազար անգամ հղկված ու խմբագրված հարցազրույցի բուն նպատակը ոչ Արևմտյան Հայաստանում Զաքարյանի պապենական գտնված տունը և դրա բակում խմված թթի օղին է, ոչ էլ` համահայկական խաղերը: Հարցազրույցի վերջին մի քանի պարբերության մեջ է պարփակված Զաքարյանի ամբողջ ասելիքի իմաստը, որով նա փորձում է հերքել իր և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հակասությունների մասին խիստ հավաստի տեղեկությունները: Զաքարյանը որևէ փաստարկ չի բերում, բարոյախրատական տոնայնությամբ փորձում է հերքել, որ ինքն, ըստ էության, մեկուսացված է «Ծառուկյան» դաշինքում` ինչպես ժամանակին հերքում էր ակնհայտ ճշմարտությունը, որ ՊՆ հարևանությամբ գտնվող դղյակը պատկանում է իրեն:

«Գագիկ Ծառուկյանի հետ մենք ընկերներ ենք, երկար ճանապարհ ենք անցել, ցանկացած խնդիր քննարկում ենք, հանդիպում ենք շատ հաճախ:Ի պատիվ իրեն՝ նա կարողացավ ստեղծել լուրջ քաղաքական թիմ: Այնպես որ որևէ հարց չի կարող ոչ հիմա, ոչ էլ հետո խոչընդոտ լինել մեր միջև: Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել»,-ասել է Իշխան Զաքարյանը և, ինչպես նկատեցիք, երկար ու ձիգ խոսքի մեջ ոչ մի կոնկրետություն, այս պահի կամ ապագայի համագործակցության ոչ մի հիշատակում չկա: Չի էլ կարող լինել,  որովհետև Ծառուկյանն ու Զաքարյանը գժտված են,  չեն շփվում և այդ ամենն այնքան լուրջ է, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահն առիթ է փնտրում` խորհրդարան չգալու համար:

Իշխան Զաքարյանը մեր ամբարտավան էլիտայի տիպիկ ներկայացուցիչն է և ունի այնքան ցինիզմ,  որ ամեն ինչի մեջ մեղադրում է մամուլին: «Ցավոք սրտի մեր լրատվության լրջագույն բացերից մեկը, իմ կարծիքով, որևէ հարց մինչև վերջ օբյեկտիվ ներկայացնել կամ պարզաբանել չկարողանալու խնդիրն է: Պրոֆեսիոնալիզմի ու մասնագիտական բարեխղճության դեֆիցիտ է կարծես թե»,-ասել է նա ու քանի որ հենց ինքն է մարտահրավեր նետողը, ներկայացնենք մի քանի փաստեր` ընթերցողին հնարավորություն տալով ինքնուրույն դատել, թե ում «քիթն է տրորվելու, կամ ականջները կարմրելու»:

Թե ինչպես պարտկոմը գտավ կոմսոմոլին

Չքանդվեր Խորհրդային միությունը` Իշխան Զաքարյանը, հավանաբար, փայլուն կուսակցական կարիերա կաներ, որովհետև նրա մարդկային որակները համապատասխանում են 80-ականների կոմունիստական պատեհապաշտ նոմենկլատուրայի արժեքային համակարգին:

Պատահական չէ, որ 1989-1990 թթ-ին նա եղել է ՀԼԿԵՄ Սպանդարյանի շրջկոմի քարտուղար։ Սակայն Զաքարյանի նման մարդիկ շատ արագ ադապտացվում են ցանկացած իրավիճակի: Նա «մարդամեջ» դուրս եկավ ՀՀՇ-ի շնորհիվ` 1995-ին դառնալով պատգամավոր: Ապարատային հոտառության շնորհիվ Զաքարյանը դեռ 1997-ին հասկացել էր, թե որտեղից են փչում տաք քամիները և հատուկ հարաբերություններ էր հաստատել ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի, նրա միջոցով` Ռոբերտ Քոչարյանի հետ: Հետո Բաբայանն արագ մոռացվեց, իսկ Զաքարյանը դարձավ Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը: Նախկին պարտկոմն ու կոմսոմոլը գտան իրար և պատահական չէ, որ Զաքարյանի առաջխաղացման և օլիգարխացման փուլը սկսվեց հենց Քոչարյանի նախագահության տարիներին: 2003-2007 թթ-ին Իշխան Զաքարյանը եղել է կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ, իսկ 2007-ին նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահ: Այս տարիները նրա համար եղել են առաջխաղացման և հարստացման ժամանակաշրջան:

Քոչարյանի «ականջը»

Համատեղ կատարած հանցագործությունը կամ ընդհանուր կոմունիստակոմերիտական արժեհամակարգն Իշխան Զաքարյանին ամուր կապեցին երկրորդ նախագահի հետ, և հիմա էլ նա Ռոբերտ Քոչարյանի սակավաթիվ մշտական այցելուներից մեկն է: Ասում են` մի շարք կարևոր գործընթացներում Իշխան Զաքարյանը եղել է ոչ միայն Քոչարյանի «ականջը», այլ նաև փորձել է իրադարձություններն ուղղորդել հենց իր պատրոնի ուզած սցենարով:

Օրինակ` 2008-ի հետընտրական լարված ու դրամատիկ օրերին նա ստվերի պես հետապնդել է գեներալ Մանվել Գրիգորյանին, որպեսզի վերջինս Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը մաս չկազմի: Իշխան Զաքարյանը 2013-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ ուղղված Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան-Ռոբերտ Քոչարյան եռյակի դավադրության առանցքային դերակատարն էր` որպես ՎՊ նախագահ, իր տարեկան սկանդալային զեկույցով: Նա խորհրդարանական ամբիոնից, ըստ էության, հայտարարեց, թե Տիգրան Սարգսյանի կառավարությունը մսխել է ՀՀ պետական բյուջեի 70 տոկոսը:

Իշխան Զաքարյանն ակտիվ լծվել էր Հովիկ Աբրահամյանի քրեաօլիգարխիկ հեղաշրջմանը` հույսով, որ Արգամիչն է դառնալու Սերժ Սարգսյանի ժառանգորդը: Այս անգամ նա սխալվեց, սակայն մինչև վերջ շարունակեց ծառայել Ռոբերտ Քոչարյանին, նաև` Հովոկ Աբրահամյանին, եթե վերջիններիս շահերը համընկել են: Իշխան Զաքարյանը` քարոզարշավի ժամանակ լինելով «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարը, փորձել է Ծառուկյանի և նրա թիմի նկատմամբ հաստատել Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի վերահսկողությունը: Դա, ըստ էության, կնշանակեր Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պայմանավորվածությունների վիժեցում և պատահական չէ, որ քարոզարշավի կեսից ԲՀԿ առաջնորդը մեկուսացրեց Իշխան Զաքարյանին, իսկ նրան վերջնականապես «խաղից» դուրս թողեց «մանդատային ապստամբությունից» հետո, երբ Իշխան Զաքարյանն հետընտրական փուլում փորձում էր «խմբագրել» ձևավորված ֆրակցիան` մի շարք «բարգավաճականների» ուղղորդելով ԿԸՀ-ից հետ վերցնել մանդատից հրաժարվելու դիմումները:

Իշխան Զաքարյանն այս պատմությունից հետո ոչ միայն զրկվեց դաշինքի քվոտայով ԱԺ փոխնախագահ դառնալու հեռանկարից, այլ նաև Գագիկ Ծառուկյանը նրան նրբանկատորեն հասկացրել է` հրաժարվել մանդատից: Ահա, թե ինչու «բազմազբաղ» Զաքարյանը չի մասնակցել խորհրդարանի նիստերին:

«Կոռուպցիայի» դղյակը

Որտեղի՞ց ողջ կյանքում միայն պետական պաշտոններ զբաղեցրած Իշխան Զաքարյանին այդքան փող՝ ՊՆ հարևանությամբ նման դղյակ կառուցելու համար: Վերահսկիչ պալատի նախկին նախագահը սկզբում ասում էր, որ տունը կառուցում է ինքը, բայց կառուցում է ոչ թե իր, այլ սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի համար և վերջինիս փողերով: Իշխան Զաքարյանը նաև փաստաթղթեր էր հրապարակել, որ սփյուռքահայ գործարարն իրեն լիազորել է իր հայաստանյան բանկային հաշիվներից անարգել փող հանել և ծախսել` ըստ հայեցողության: Ավելի ուշ՝  Իշխան Զաքարյանը խոստովանել էր, որ տունը պատկանում է իր ընտանիքին:

Ստացվում է` Ալբերտ Բոյաջյանը  մի քանի միլիոն դոլար է նվիրել Իշխան Զաքարյանին: Վերջինս, ի դեպ, ասել է,որ Ալբերտ Բոյաջյանը Հայաստանում սպորտային ոլորտի խոշոր օբյեկտների սեփականատեր է. ոլորտ, որի ղեկավարը տարիներ շարունակ Հայաստանում եղել է հենց Իշխան Զաքարյանը:

Կարծում ենք` Զաքարյանի դղյակի կոռուպցիոն հիմքն ակնհայտ է և վաղ թե ուշ սյս փաստով իրավապահները զբաղվելու են: Այս փաստերի համադրմամբ` ընթերցողն ինքը թող որոշի, թե ում «քիթն է տրորվելու, կամ ականջները կարմրելու»:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում