Նախօրեին Գյումրիում ծեծկռտուք է տեղի ունեցել, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական բաժնից:
Ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ քաղաքի Հալաբյան փողոցի բակերից մեկում 4 անձի մասնակցությամբ ծեծկռտուք է: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են նրանցից մեկին վնասվածքներով` գետնին ընկած: Նրան տեղափոխել են հիվանդանոց:
Նշենք, որ Shamshyan.com-ի տվյալներով Մուշի բաժնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ 23-ամյա Վլադիսլավ Կռասովսկիի, 22-ամյա Վիկտոր Յուդինի, 26-ամյա Նուրսուլթան Գիզատուլաևի և 26-ամյա Յուրի Նիկոլաևի միջև։ Վերջինս էլ ստացել է մարմնական վնասվածքներ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Կրասովսկին, Վ. Յուդինը, Ն. Գիզատուալևը և Յ. Նիկոլաևը ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում՝ որպես ջոկի հրամանատարներ։