Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Շիրակը» շարունակում է հաղթել և ապացուցել…

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանը նշանավորվեց Գյումրիի «Շիրակի» փայլուն ելույթով: 5 խաղում տոնելով նույնքան հաղթանակ՝ Գյումրիի թիմը 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 7 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտին»:

Մրցաշրջանի մեկնարկից առաջ շատերն այն կարծիքին էին, որ «Շիրակը» չի կարողանա լուրջ պայքար մղել չեմպիոնի կոչման համար: Ամռանը «Շիրակից» հեռացավ հայկական ֆուտբոլի թերևս ամենահեռանկարային ֆուտբոլիստը՝ Վահան Բիչախչյանը, համալրելով Սլովակիայի չեմպիոն «Ժիլինայի» շարքերը: «Շիրակից» հեռացան նաև մի քանի լեգեոներներ, և թվում էր, թե այս թիմի խաղը որոշակի անկում կապրի:

Հաղթելով առաջնության մասնակցող բոլոր թիմերին՝ «Շիրակն» ապացուցեց, որ այս պահին ուժեղագույնն է մեր երկրում: «Շիրակում» քիչ չեն լեգեոներները, բայց գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանին հաջողվել է ճիշտ համադրել նրանց և տեղացի ֆուտբոլիստներին: Կարելի է ասել, որ «Շիրակն» այս պահին ամենաբալանսավորված և գրագետ խաղն է ցուցադրում:

Ի դեպ, Գյումրիի թիմը որևէ ներկայացուցիչ չունի Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում: Ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը կարծում է, որ Գյումրիի թիմում չկան ֆուտբոլիստներ, որոնց խաղամակարդակը ներում է խաղալ հավաքականում: Իսկ թե ինչպես են խաղում, նրա կարծիքով, լավ մարզավիճակում գտնվող և պայքարին պատրաստ տղաները՝ բոլորս տեսանք: «Ցնցող» ելույթներ Մոնտենեգրոյի, Ռումինիայի և Դանիայի հետ հանդիպումներում: Ռումինիայի և Դանիայի հետ հանդիպումներին հրավիրվել էր «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը, բայց վերջինս կարիերայի հետ կապված այլ նպատակներ ունենալու պատճառով ժամանակավորապես մերժել էր Պետրոսյանի հրավերը:

Ինչևէ, բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանում ոչ այնքան հաջող ելույթով աչքի ընկավ «Ալաշկերտը»: Այս թիմն ունենալով բավական ուժեղ կազմ՝ դեռևս ցույց չի տալիս այն ֆուտբոլը, որն ակնկալում են երկրպագուները: Ինչ խոսք, «Ալաշկերտի» անհաջող ելույթի մեղավորներից է դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ով մի քանի անգամ թիմին զրկեց միավորներից:

Առաջնության առաջին շրջանն անհաջող էր նաև փոխչեմպիոն «Գանձասար-Կապանի» համար, որին 5 խաղում հաջողվեց վաստակել ընդամենը երկու միավոր: Բացի «Շիրակից»՝ դրական կարելի է համարել «Արարատի» և «Բանանցի» ելույթները: Մասնավորապես, «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանին ևս հաջողվել է համադրել տեղացի ֆուտբոլիստներին և լեգեոներներին: Բացի այդ, երևանյան թիմը ցուցադրում է կամային բարձր որակներ: Երեք անգամ լինելով հետապնդողի դերում՝ «Բանանցին» հաջողվել է շտկել իրավիճակը և մեկ միավոր վաստակել: Ընդ որում, «Փյունիկի» և «Ալաշկերտի» հետ մրցավեճերում «Բանանցը» ոչ-ոքի է խաղացել՝ պարտվելով 2:0 հաշվով: 5-րդ տուրում էլ Ոսկանյանի թիմը կամային հաղթանակ տարավ՝ 2:1 հաշվով առավելության հասնելով «Արարատի» նկատմամբ:

Ընթացիկ առաջնությունում կարելի է ասել, որ «Արարատը» ամենահայկական թիմն է: Վերջինի կազմում ընդգրկված են ընդամենը երկու բրազիլացի լեգեոներներ, որոնք հազվադեպ են հայտնվում հիմնական կազմում: «Արարատը» ցուցադրում է գրագետ ֆուտբոլ, և եթե վճռական պահերին այս թիմի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ գտնվեին, կարծում ենք՝ արդյունքը բոլորովին այլ կլիներ: Կարծում ենք նաև, որ առաջիկայում «Արարատի» խաղը կբարելավվի, և թիմը պայքար կմղի եվրագավաթների խաղարկություններում հանդես գալու համար: Նշենք, որ «Արարատը» ևս որևէ ներկայացուցիչ չունի Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում:

Ինչ վերաբերում է «Փյունիկին» ապա այս թիմն ըստ էության վերակազմավորման փուլում է՝ ռուս մասնագետ Ալեքսեյ Երյոմեկոյի գլխավորությամբ: Թիմը համալրվել է մի քանի փորձառու ֆուտբոլիստներով՝ Լևոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, և ժամանակ է հարկավոր, որ թիմի նոր գլխավոր մարզիչը ձևավորի խաղային կորիզը:

Հ.Գ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները որևէ հեռուստաալիք չի հեռարձակում: Միայն «Բանանց» և «Շիրակ» թիմերն են նախաձեռնում հանդիպումների ինտերնետային հեռարձակում: Կարծում ենք՝ ճիշտ կլիներ, որպեսզի նշված թիմերի օրինակին հետևեին մյուս 4 ակումբները: Հանդիպումների ցուցադրումը թեկուզ չնչին չափով, այնուամենայնիվ, կմեծացնի հետաքրքրությունը առաջնության նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում