Եթե ընտրողները ձայների մեծ մասը տային «Ծառուկյան» դաշինքին, այն կիրականացներ նախընտրական խոստումները։ Այս մասին սեպտեմբերի 11-ին՝ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում, ասել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Բայց ժողովուրդն իր ձայնը՝ 50+1, տվեց ՀՀԿ–ին։ Իսկ եթե մեզ տային, մենք 15 մլրդ դոլարի ներդրում կբերեինք Հայաստան և կկատարեինք մեր ծրագրի բոլոր 15 կետերը»,– հավելեց նա։