Երևանում ավարտվեց լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը:
Եզրափակիչ խաղում հանդիպեցին Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Սիվոլով-Իգոր Վելիչկո և Ռուսլան Դայանով-Յուրի Բոգատով զույգերը: Համառ պայքարում հաղթեց Մաքսիմ Սիվոլով-Իգոր Վելիչկո զույգը:
Երրորդ տեղը զբաղեցրեց բելառուսցի Ալեքսանդր Կովալենկո-Ալեքսանդր Դեդկով եզույգը: Հայաստանը ներկայացնող վոլեյբոլիստներին չհաջողվեց մրցանակային տեղեր զբաղեցնել: