Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Դադարեցնել ՌԴ կողմից զենքի մատակարարումը Ղարաբաղյան հակամարտության գոտում. հայտարարություն

Բազմիցս անդրադարձել ենք ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքի անթույլատրելիությանը, որը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ սկզբունքներին:

Վերջին չորս տարիների ընթացքում՝ 2014-17թթ., ըստ մեր գնահատականների, միայն հայկական կողմից զինված ուժերում մահացությունների ընդհանուր թվի առնվազն 50 տոկոսը հետևանք է  հրադադարի ռեժիմի խախտումների: Ավելին, 2016թ. ապրիլի 2-ից 5-ը 1994թ. մայիսի 12-ի զինադադարի հաստատումից հետո առաջին անգամ տեղի ունեցան աննախադեպ լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց ընթացքում միայն հայկական զինված ուժերի մարդկային կորուստները, ըստ մեր գնահատականների, կազմեցին մոտ 77 մարդ: Ադրբեջանական զինուժի մարդկային կորուստների վերաբերյալ տվյալները հայտնի չեն՝ դրանց գաղտնիության պատճառով:

Հրադադարի ռեժիմի խախտումների ավելացմանը նպաստեց այդ նույն ժամանակահատվածում հակամարտության մեջ ներգրաված պետությունների կողմից աննախադեպ սպառազինությունների մրցավազքը, որին անմիջականորեն նպաստում է և ուղղակի մասնակցություն ունի Ռուսաստանի Դաշնությունը:

Ըստ Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) 2016 թ. զեկույցի՝  2012–16թթ. Ադրբեջանը և Հայաստանը մեծ թվով սպառազինություն են գնել Ռուսաստանի Դաշնությունից, չնայած՝ Հայաստանը 20 անգամ ավելի քիչ: Ադրբեջանի  հիմնական մատակարարը հանդիսանում է հենց  Ռուսաստանը, որը մատակարարում է Ադրբեջանի կողմից ձեռք բերվող զենքի 69 տոկոսը:

Այս համատեքստում արտառոց էր 2017թ. սեպտեմբերի 5-ին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային սպառազինություննների մատակակարման հարցին տրված գնահատականը. «Դա Միացյալ Նահանգների ինքնիշխան որոշումն է՝ ում վաճառի կամ անվճար մատակարարի զենք, և նաև այն երկրի ինքնիշխան որոշումը, ով հանդիսանում է այդ աջակցության ընդունողը: Մենք այդ գործընթացի վրա չենք կարող ազդել: Բայց կան ընդհանուր միջազգային կանոներ և մոտեցումներ. զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի նպաստում խաղաղեցմանը, այլ միայն խորացնում է վիճակը»:

Այսպիսով, ՌԴ նախագահը առավել քան գիտակցում է ղարաբաղյան հակամարտության գոտում իր պետության կողմից սպառազինությունների մատակարարման ծանր հետևանքները, սակայն շարունակում է, իր իսկ խոսքերով, «միջազգային կանոներին և մոտեցումներին» հակասող գործելակերպը:

Այսպիսով, ՌԴ-ն՝ հանձին նախագահ Վ. Վ. Պուտինի, ցուցաբերում է երկակի չափանիշներով քաղաքականություն՝ տարբեր հակամարտությունների նկատմամբ:

ՌԴ-ն, հանդիսանալով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, ոչ միայն իրականացնում է հակամարտության կարգավորման սկզբունքներին հակասող, այլ նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտող քաղաքականություն:

Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է զերծ մնա նման գործողություններից, քանի որ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերաբերյալ բանակցող ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահ երկիր:

Մենք  դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի նման ընտրողական և հակամարդկային մոտեցումը և գտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է

 պահպանի իր իսկ կողմից մատնանշված միջազգային կանոններն ու  մոտեցումները,

– անհապաղ դադարեցնի  զենքի մատակարարումը Ղարաբաղյան հակամարտության գոտում:

Նշված ուղղություններով քայլեր չկատարելու դեպքում, գտնում ենք, որ  ԵԱՀԿ-ում պետք է սկսվեն քննարկումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ՌԴ-ի մասնակցությունը դադարեցնելու ուղղությամբ:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում