Thursday, 28 03 2024
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու

Սա վե՛րջն է, այլևս հանդուրժել չի՛ կարելի. Անահիտ Բախշյանը պահանջում է Լևոն Մկրտչյանի հրաժարականը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ավագանի Անահիտ Բախշյանը հանդես է եկել բաց նամակով, որում մասնավորապես ասվում է

Լևոն Մկրտչյանը ՀՀ ԿԳ նախարար 5-րդ անգամ նշանակվել է 2017թ. մայիսի 31-ին: Իր  առաջին պաշտոնավարման օրոք, 1998 թվականի հոկտեմբերի 28-ի կառավարության թիվ 661  որոշմամբ հանրապետության 57 դպրոցներում սկսվեց  մի փորձնական ծրագիր՝ «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման մասին», որը չաշխատեց ու Լևոն Մկրտչյանը, չգիտեմ ինչ պատճառով, դուրս եկավ պաշտոնից և 1999-2000թ.թ. դարձավ ՀՀ վարչապետի խորհրդական: Հայաստանի կառավարությունը շարունակեց  Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման  ուղղությամբ փնտրտուքներն  ու ՀՀ  կառավարությունը ԿԳ նախարար  Էդուարդ Ղազարյանի  օրոք, 1999 թ. հունիսի 1-ի կառավարության թ. 377 որոշմամբ սկիզբ դրեց 15մլն. դոլար արժողությամբ <ՀՀ հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին>  առաջին վարկային ծրագրին, որով նախատեսվեց փորձնական ծրագրում ընդգրկված 154 դպրոցներում անցնել աշակերտ-թվով ֆինանսավորման և  իրականացնել հաստատությունների կառավարման և ղեկավարման ապակենտրոնացումը, որին առնվազն տեղյակ էր նախկին նախարարը: Մինչ օրս ժողովրդավարական  կառավարման այս սկզբունքը չի կայանում, որի պատճառը, ինչպես պնդում է 20 տարի առաջ այս գաղափարը ներդնող նախարարը,  բոլորովին կառավարման խորհուրդների կազմավորման սկզբունքը կամ նրանց չաշխատելու փաստի մեջ չէ,  այլ՝  անցած 26  տարիների իշխանությունների կողմից ընտրական գործընթացի նկատմամբ մեր հասարակության մեջ ցանած ամլության զգացումը`. «ես ո՞վ եմ, որ իմ ընտրությամբ ինչ որ բան փոխեմ», իսկ կառավարման խորհրդի առաջին պարտականությունը մեր երեխաների կրթության շահերին  և ո՛չ  իշխանությունների կամայականություններին նվիրված տնօրենի ընտրությունն է:  Շան գլուխն այստեղ է թաղված:

Երկրորդ անգամ Լևոն Մկրտչյանը նշանակվեց ԿԳ նախարար 2001թ.-ին  ու այդ տարում Ազգային Ժողովը ընդունեց   «Կրթության մասին»  ՀՀ օրենքով պահանջվող «Կրթության  զարգացման պետական ծրագիր 2001-2005թ.թ. օրենքը», որը շատ լավ փաստաթուղթ էր, սակայն  այն մշակված ու պատրաստված էր նախորդ՝ Էդուարդ Ղազարյանի օրոք: Նշեմ, որ իրականացավ   օրենքով  մշակված կրթական միջոցառումների հազիվ 30%-ը:

Հաջորդ՝ 3-րդ անգամ Լևոն Մկրտչյանը ԿԳ նախարարի պաշտոնում պաշտոնավարեց 2006թ.ից մինչև 2008 թ. հունիսի 2-ը:  2006-ին, արդեն 3-րդ անգամ նշանակված ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի օրոք «Կրթության մասին»  օրենքում  ամրագրվեց  անցումը  12-ամյա միջնակարգ կրթության:

Հայաստանի Հանրապետությունը հաջորդ  «Կրթության զարգացման  պետական ծրագիր»-ն ունեցավ 5 տարի հետո՝ 2011-ին, փաստորեն այդ տարիների գործող  ԿԳ  նախարարներ   Սերգո Երիցյանն ու Լևոն Մկրտչյանն   աշխատեցին  առանց  «Կրթության մասին» ՀՀ օրենքով պահանջվող   կրթության զարգացման  պետական ծրագրի:

2008-ի հունվարին, 2003-2009թ.թ. «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային առաջին ծրագրով ($20մլն) Լևոն Մկրտչյանի օրոք աշակերտ թվով ֆինանսավորման բանաձևի բարելավման  նպատակով ստեղծված աշխատանքային  խումբը  պետք է շարունակեր  բանաձևի կատարելագործումը, սակայն ծրագրի ավարտին վերանայված տարբերակը  գործածության մեջ չի դրվել:  Իրենից հետո ներդրված, այժմ  կիրառվող, ըստ ուսումնական մակարդակների  տարբերակված   ֆինանսավորման բանաձևը  նույնպես հնացած է և  իսկապես վերանայման կարիք ունի: Հակասություն կա աշակերտ թվով ֆինանսավորման և դասարաններով կոմպլեկտավորման  սկզբունքների միջև, սրա մասին նախարարը նույնպես խոսում է: Լևոն Մկրտչյանի  օրոք, իր ներկայացմամբ  2003-2009թ.թ. «Կրթության որակ և համապատասխանություն» առաջին վարկային ծրագրով  ՀՀ կառավարության 27.03.2008թ. 12-րդ արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ «Ավագ դպրոցների  համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիր»-ը, որի արդյունքներից ոչ մեկը գոհ չէ: Ինքը, նախարար Լևոն Մկրտչյանն էլ է դժգոհում այն դեպքում, երբ ինքն ու իր աշխատակազմը  2006թ.-ից 2008թ.  աշխատել են այս ծրագրի վրա:

Հասարակությունը մինչ օրս  դրական չի վերաբերվում այս փոփոխությանը, որովհետև չնայած  միջնակարգ կրթության 10 տարին դարձավ 12, սակայն այն տեսլականը, որ կբեռնաթափվեն տարրական, հիմնական դպրոցների ուսումնական ծրագրերը, ավագ դպրոցները կդառնան նախամասնագիտական կողմնորոշմանն ուղղված որակյալ կրթական հաստատություններ, սովորողներին կնախապատրաստեն ինքնուրույն կյանքի ու կրկնուսույցի կարիքը առնվազն կպակասի, չիրականացան: Այս գործընթացին չնախորդեց  տարրական, հիմնական դպրոցների ծրագրերի բեռնաթափման գործընթացը, այլ՝ նույն ծրագրերի վրա ավելացան ուսումնական նոր առարկաներ այն դեպքում, երբ անհրաժեշտ էին ինտեգրված ուսումնական առարկաներով ծրագրեր: Պատճառներից մեկն էլ նաև այն էր, որ 2008-ին գործող ու հետո եկած նախարարներն  ու նախարարության համապատասխան պաշտոնյաները հեռվից լուռ հետևեցին, թե ինչպես են մարզպետներն ու Երևանի քաղաքապետն   ազատվում իրենց համար «գլխացավանք» դարձած ավերակ շենքեր ունեցող դպրոցներից  ու ավագ դպրոցները  որակյալ  կադրերով   ապահովելու  ռազմավարական ծրագրի պահանջը տնօրենների   կողմից  շրջանցելու վրա նախարարները  պարզապես աչք  փակեցին:

2001-ին ԿԳՆ, «Հույսի կամուրջ»  հ/կ և թ. 27 դպրոց եռակողմ  համաձայնագրով  հանրապետությունում առաջին անգամ Երևանի Դ.Դեմիրճյանի անվան թ.27   դպրոցին տրվեց ներառական կրթություն իրականացնելու իրավունք (նախարար Լևոն Մկրտչյան): Փաստորեն, ինքն այս քաղաքականությանն առաջին հավատացողներից էր, բայց 2016-ի փետրվարին, երբ 4-րդ անգամ եկավ նախարար, առաջինը կասկածի տակ դրեց 2014-ին արդեն օրենքով ամրագրված համընդհանուր ներառական պետական քաղաքականությունն ու  կառավարության ընդունած գործողությունների ժամանակացույցը: Այս մասին է նաև վկայում 2016թ. կառավարության ներկայացրած 6-ամսյա ծրագիրը, որտեղ «ներառական կրթություն» բառն անգամ չկա: http://www.yerkir.am/news/view/102686.html «Ներառական կրթության հարցում պետք է զգույշ լինել ու չշտապել»: ԿԳ նախարարը ոչ թե այս հարցում զգուշության կոչ պիտի աներ, այլ, ինչպես ժողովուրդն է   ասում,  թևերը քշտեր ու սկսեր հասկանալ, թե   իր նախորդ, 3-րդ  պաշտոնավարումից  հետո այդ քաղաքականությունն ո՞ւր է հասել և  փորձեր  ընկղմվել հետագա  գործընթացն  իրականացնելու մեջ:

Ընդհանրապես, հաճախ է Լևոն Մկրտչյանը իրարամերժ մտքեր արտահայտում, օրինակ,  23.09.2017 «Ուսուցիչ» նախաձեռնության վերաբերյալ իր ելույթում ասում է. «Շուրջ երկու տարի է, ինչ Հայաստանի  կրթական համակարգը  մտել է վերափոխումների նոր շրջան: Անկախությանառաջին  օրերից ձևավորվել է ազգային  կրթական համակարգ»: Չգիտեմ  «վերափոխում» ասելով ինչ է նկատի ունեցել պարոն Մկրտչյանը: Եթե նկատի է ունեցել «բարեփոխում» բառը, ապա այն վերջին երկու տարում  չի սկսվել: Ենթադրում եմ նկատի ունի  4-րդ պաշտոնավարման շրջանում իր կողմից բարձրաձայնված, քննադատված երևույթները, սակայն դրանք  շտկելու ուղղությամբ  ոչ մի  <վերափոխում>,  կոնկրետ քայլ չենք տեսել, դեռևս միայն խոսքեր են:

Գիտե՞ք, կարող եմ շատ երկար նկարագրել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի 5 անգամ պաշտոնավարման  անարդյունավետ գործունեության մասին, բայց նրա հրաժարականի իմ պահանջը առավելապես պայմանավորված է ՀՀ նախագահի կողմից Հրազդանի քաղաքապետի տղային «պատվելու» արարողությանը և իր  քայլը արդարացնելու հիմնավորումներին, որոնք կրթության նախարարին ոչ սազական արտահայտություններ էին:

ԿԳ նախարարն այդ քայլն անելուց առաջ  պարտավոր էր  նորից կարդալ  (ոչ միայն ինքը, այլև այդ դպրոցի տնօրենն ու մանկավարժները)  դեռ 2004թ-ին  ընդունված, իր կողմից անընդհատ թմբկահարվող, սակայն  2009թ. «Հանրակրթության մասին»  ՀՀ օրենքով  չամրագրված Ազգային կրթակարգի

«5. ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ»  և  նշածս օրենքով  2010-ին կառավարության կողմից ընդունված

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ» փաստաթղթում  հանրակրթության բոլոր մակարդակներում սովորողների  նկարագրին  ներկայացվող պահանջներն ու  իմանար,  որ ոսկե մեդալի հավակնորդը  գերազանց գնահատականներ պետք է ունենար ոչ միայն ուսումնական առարկաներից, այլև  համապատասխաներ չափորոշչով իր նկարագրին ներկայացվող պահանջներին՝    պատասխանատվություն ցուցաբերել առօրյա կյանքում, իմանալ, ընդունել և հարգել ուրիշներիիրավունքները, լինել մարդասեր, հանդուրժողական վերաբերմունք ունենալ շրջապատիմարդկանց նկատմամբ: Իսկ կրթությունը դպրոցում պետք է նպատակաուղղված լինի ազգային ու համամարդկային  արժեքներ կրող մարդու, օրինապահ, ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող քաղաքացու ձևավորմանը: Պետական չափորոշչի այս  պահանջը, ցավոք,  չունի չափման միավոր, թիվ չի՛ պարոն նախարար, բայց Դուք, կարևորելով ՀՀ կառավարության հաստատած ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉՉԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁևԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ,   պարտավոր էիք կանխել դպրոցում ոսկե մեդալ տալու որոշումը, որովհետև այն կայացրել են ողբերգական դեպքը պատահելուց հետո: Այս առթիվ հիշեցնեմ, որ ավարտական քննությունների կազմակերպման մասին Ձեր իսկ հրամանում կա այսպիսի կետ.

«18. Քննությունից բացակայած կամ ուշացածՄեդալի հավակնորդ սովորողը զրկվում է Մեդալ ստանալու իրավունքից»։  Ստացվում է քննությունից ուշանալն ավելի մեծ վտանգ է հասարակության համար, քան առանց վարորդական իրավունքի մեքենա վարելն ու մարդուն կյանքից զրկելը:  Դուք  այդ տղային   պետք է  զրկեիք  ոսկե մեդալից  ու դպրոցի  տնօրենից  ու մանկավարժներից   պահանջեիք  բացատրություն տալ, թե    ինչո՞ւ  են շրջանցել  այնպիսի կարևոր փաստաթղթի  պահանջը, ինչպիսին  ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ  սահմանած  շրջանավարտի բնութագիրն է, որը նույնն է, թե  որևէ առարկայից սովորողը գիտելիք, հմտություն, կարողություն  չունենա, բայց «գերազանց» գնահատվի: Այն հիմնավորումները, որոնք լրատվամիջոցներով հնչեցին  նախարարի կողմից, ոչ այլ ինչ է, քան կրթությունը չկարևորող, չգնահատող մարդու  խոսք: Ավելին, հետևելով տարբեր  լրատվամիջոցներով  արտահայտած իր  մտքերին, տպավորություն եմ ստանում, որ  որպես  նախարար  ինքն ամբողջությամբ   չի  տիրապետում   ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերին:

Կրթության նախարարն իրավունք չուներ ասել այն, ինչ ասեց ի պաշտպանություն  Հրազդանի քաղաքապետի տղային  «պատվելու»  իր այս քայլի: Սա վե՛րջն է  ու անձամբ չե՛մ հանդուրժում  և պահանջում եմ իր հրաժարականը:

 

Անահիտ Բախշյան

Կրթության փորձագետ

11.09.2017թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում