ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արևի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի տվյալներով՝ կիրակի երեկոյան արևի վրա տեղի է ունեցել նոր հզոր բռնկում։ Դրա ակտիվության գագաթնակետը գրանցվել է Երևանի ժամանակով 20.06-ին։ Բռնկումը ստացել է X8.2 բալ։
Եվս երկու հզոր բռնկումներ տեղի էին ունեցել օրեր առաջ։ Դրանցից մեկը համարվում է ուժեղագույնը վերջին 12 տարում։ Դրան տրվել է Х9.3 բալ։ Նման բռնկումները հանգեցնում են մագնիսական փոթորիկների, որոնք ազդում են ոչ միայն մարդկանց ինքնազգացողության, այլև տեխիկայի աշխատանքի վրա։