Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Ում պատճառով է թանկանում ջուրը, ով է պատասխանատու ջրի 86% կորստի համար

«Առաջին հերթին պետք է լուծել ջրի կորուստների հարցը. այսօր Հայաստանում մենք թե խմելու, թե  ոռոգման ջրի  86% կորուստ ունենք: Պետք է հասկանանք ի վերջո, թե այդ կորուստներն ինչով է բացատրվում. եթե պատճառն  ամբողջ ցանցային համակարգի հին լինելն է, որի հետևանքով ջուրը դուրս է գալիս և խառնվում է ընդերքի ջրերի հետ, ուրեմն այդ  ամբողջ համակարգը պետք է փոխել, բայց այստեղ նաև մեկ ուրիշ շատ կարևոր խնդիր  էլ կա, որ շատ հաճախ  որոշ մարդիկի, ովքեր իրենց օրենքից վեր են դասում, մեծ քանակությամբ ջուր են օգտագործում ու դրա դիմաց չեն վճարում, որի վրա աչք են փակում համապատասխան կառույցները և արդյունքում դա ստացվում է որպես կորուստ. նման պարագայում միանգամայն այլ մոտեցումներ են հարկավոր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով ջրի սակագնի հնարավոր թանկացմանը:

Հիշեցնենք, որ մինչև 2032 թվականը Հայաստանի ողջ ջրային համակարգը վարձակալությամբ տնօրինող ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ընկերությունը օգոստոս ամսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ջրի սակագնի թանկացման հայտ է ներկայացրել, որը ՀԾԿՀ-ն ընդունել է քննարկման: «Վեոլիա Ջուր»-ն առաջարկում է 1 խմ ջրի սակագինը  ներկայիս 180 դրամի փոխարեն դարձնել  194,3  դրամ: Ուշագրավ է, սակայն, որ  2017թ-ի  հունվարի 1-ից խմելու ջրի սակագինն  արդեն իսկ թանկացել էր՝ դառնալով  մեկ խմ-ի դիմաց 180 դրամ: Իսկ թե այժմ կոնկրետ ինչ հիմնավորմամբ է  «Վեոլիա Ջուր»-ը  ցանկանում կրկին թանկացնել ջրի վարձը,  ընկերությունից հրապարկավ  մանրամասներ չեն հաղորդվում՝ նշելով, թե թանկացման հիմնավորումը ներկայացված է հայտի մեջ:

Կարինե Դանիելյանը վստահ է, որ  վաղուց հասունացել  է  անկախ փորձագիտական հանձնաժողով ստեղծելու հարցը, որը օբյեկտիվորեն կքննի այս ամենը և մասնավորապես, թե ինչով է բացատրվում  ջրի նման աննախադեպ քանակի կորուստները: Իսկ նրա գնահատմամբ՝  դա պայմանավորված է և ջրային ցանցի անկատար լինելով, ինչպես նաև  մի խումբ մարդկանց կողմից ջրային մեծ պաշարներ օգտագործելու և դրա դիմաց չվճարելու հանգամանքներով:

«Եթե բացահայտվեն այնպիսի տնտեսություններ, որոնք հսկայական քանակով ջուր են օգտագործում, իսկ ես կարծում եմ, որ այդպիսիք կան, ապա  նրանց նկատմամբ մեծ տուգանքներ պետք է սահմավեն և  հենց դրանով «Վեոլիա Ջուր»-ը կարող է   որոշ չափով իր ֆինանսական խնդիրները լուծել, ինչպես  նաև ուսումնասիրությունները պետք է ցույց տան, թե ինչ վիճակում է գտնվում համակարգը, իսկ նման ուսումնասիրություն արվել  է դեռևս ԽՍՀՄ տարիներին, որի փլուզումից հետո այդ գործընթացն  այդպես էլ ավարտին չհասցվեց, այնպես որ դրանք պետք է  վերսկսվեն: Բացի դրանից կառավարությունը ևս պետք է շատ լուրջ վերահսկողություն իրականացնի»,- ընդգծեց  Դանիելյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում