Հոկտեմբերի 7-ին Կինոգործիչների միությունը նոր նախագահ կունենա: Առաջադրվել է նաև Ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ վերևներից ընտրությունների վրա չեն կարողանալու ազդել: «Վերևներից ոչ մի հանձնարարական կամ ուղղորդում, կամ կարգադրություն չի լինելու, որովհետև մեր ղեկավարությունը այսօր տրամադրված է և այն կարծիքին է, որ պետք է լինեն ազատ և արդար ընտրություններ»,- ասաց Գևորգ Գևորգյանը՝ հավելելով, որ այսօր Կինոգործիչների միությունում անելիքները շատ են:
Թեկնածուներից ով էլ ընտրվի, Գևորգ Գևորգյանի խոսքով, թևերը պետք է «քշտի» և աշխատի:
«Ես այսօր տեսնում եմ, որ անելիքներ ունեմ և շատ՝ ի տարբերություն թեկնածուներից մեկի, որ ասում էր՝ անելիքներ չկան»,- ասաց Գևորգ Գևորգյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: