Thursday, 28 03 2024
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ

Ինչ է Հաջը, և ինչու Հայաստանում գտնվող մահմեդականները չեն կարող դրան մասնակցել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի Կապույտ մզկիթի իմամ Ալի Շադջաանը։

-Կխնդրեմ Ձեզ, ներկայացնել Հաջի ուխտագնացության նշանակությունը, ի՞նչ նպատակով է այն արվում և ի՞նչ խորհուրդ ունի Հաջը իրանցիների համար։

Հաջը արաբերեն բառ է, որը թարգմանաբար նշանակում է նպատակ, այսինքն՝ մահմեդականները նպատակ են դնում ու գնում են ուխտագնացության դեպի Մեքքա: Մեքքայում մեզ համար կա շատ հարազատ մի տեղ՝ Քյաբե անունով․ Իրանի բոլոր հոգևորականները գիտեն, որ Քյաբեն կառուցվել է Աբրահամ մարգարեի շնորհիվ և այդ վայրը մեզ համար սրբատեղի է: Յուրաքանչյուր մահմեդական իր ամբողջ կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ պետք է այս սրբատեղին այցելի և մենք՝ իրանցիներս հավատում ենք դրա զորությանը:

-Ինչից է ծագել այս ուխտագնացությունը:

Այս արարողությունը, գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ՝ քան կծագեր իսլամը և ինչպես ասվում է գրականության մեջ՝ բոլոր իսլամական մարգարեները հաջի արարողությունը կատարել են, այսինքն գնացել են Քյաբե:

Մինչ ուխտագնացության բուն նպատակին անցնելը, նախ մենք պետք է ծանոթանանք այն գործողություններին, որոնք իրականացնում են մահմեդականները՝ Քյաբեի սրբավայր այցելելիս: Կան հատուկ օրեր, որ այդ ժամանակ բոլոր իրանցիները հավաքվում են մեկ վայրում, հանում են իրենց հագուստները և փաթաթվում են հատուկ սպիտակ սրբիչներով։ Հաջի նպատակը, փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ բոլոր այն մարդիկ, ովքեր այնտեղ գտնվում են՝ կլինի նա տնօրեն, զինվորական, նախարար, գեներալ, բանվոր, բժիշկ, մարզպետ, քաղաքապետ, թե մեկ այլ պաշտոնի տեր անձնավորություն, բոլորն այդ ժամանակ դառնում են իրար հավասար, այսինքն սպիտակ սրբիչներով փաթաթվելը խորհրդանշում է մարդկանց միջև հավասարությունը: Իսլամի տեսանկյունից սա նշանակում է, որ բոլոր այն տիտղոսները, որոնք այդ մարդիկ կրում են կամ այն պաշտոնները, որոնք նրանք զբաղեցնում են՝ դրանք բոլորը երկրային կյանքի պաշտոններ են, ոչ թե երկնային, իսկ երկնային կյանքում բոլոր մարդիկ միմյանց հավասար են: Մեկ ամսվա ընթացքում այնտեղ կարող եք հանդիպել ամենատարբեր պաշտոնների տեր մարդկանց, ովքեր այդ ամբողջ ընթացքում բնակվում են նույն տեղում և սնվում են նույն սեղանի շուրջ՝ մեկի մյուսին հավասարի պես:

Մարդիկ պետք է գիտակցեն, որ ինչպես ծնվել են առանց որևէ բանի, այնպես էլ դատարկաձեռն հեռանալու են այս կյանքից:

Բացի այս փիլիսոփայությունից, Հաջի գործընթացն ունի նաև մեկ այլ ուղղություն․ դա այն է, որ այդ մեկ ամսվա ընթացքում այդ տարբեր մասնագիտությունների տեր անձիք շփվեն միմյանց հետ և մեկը մյուսի մասին տեղեկություն ունենա, աջակցեն իրար և երբ որ նրանք կրում են այդ սպիտակ սրբիչները՝ նրանց համար 24 արարք դառնում է անթույլատրելի, օրինակ՝ ստելը, գոռոզանալը, ոսկեղեն կրելը, դիմահարդարվելը և նման մի քանի այլ բան: Սրանով իսլամը նպատակ ունի ապացուցելու, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց առօրյա կյանքում առանձին-առանձին են կամ մեկուսացված, ապա այդ մեկ ամսվա ընթացքում բոլորը միասին են և ամենակարևորը՝ ինչպես արդեն ասացի իրար հավասար:

-Տարվա մեջ ո՞ր օրերին է սա իրականացվում։

Տարվա մեջ կա մեկ ամիս, որը մահմեդականներն անվանում են զելհաջե. Հենց այդ ժամանակ պետք է նրանք գնան Մեքքա ու կատարեն հաջի ուխտագնացությունը, սակայն դա ֆիքսված ամիս չէ, այսինքն ամեն տարի այն փոխվում է. մի տարի կարող է լինել սեպտեմբերին, հաջորդ տարի այն կարող է լինել նախորդ տարվանից տասը օր ուշ, դրան հաջորդող տարում ՝ նախկին տարվանից տասը օր ուշ և այդպես շարունակ, այսինքն փոփոխական է այդ օրը և ամեն տարի տասը-տասը օրով հետաձգվում է և հետևաբար կարող է տարվա տարբեր ամիսներին էլ իրականացվել: Հիմա սեպտեմբեր ամիսն է և այս տարի սեպտեմբերն է համարվում է զելհաջի ամիս, այսինքն այս տարի հաջն իրականացվում է սեպտեմբերին:

-Իսկ հիմա Հայաստանում գտնվող իրանցի զբոսաշրջիկները կամ այն իրանցիները, ովքեր ապրում են այստեղ, ինչպե՞ս են իրականացնում այս ուխտագնացությունը։

Հայաստանից գնացողներ չկան. այդ ուխտագնացությանը հազարավոր մահմեդականներ գնում են Իրանից՝ քարավանների միջոցով, իսկ նրանք, ովքեր գտնվում են Եվրոպայում կամ ԱՄՆ-ում , նրանք էլ այնտեղից են հատուկ դրա համար ստեղված քարավաններով գնում Մեքքա, իսկ այստեղ այդպիսի քարավաններ չկան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում